Ներկայանում եմ
Ողջո՛ւյն, ես Եվնիկեն
եմ: Շատ ուրախ եմ, որ արդեն Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի մի մասն եմ կազվում:

Երբ ինչ-որ գիրք եմ
ընթերցում, վերջում ինձ համար պատմությունը չի ավարտվում և միշտ մտովի պատկերացնում
եմ ուրիշ ավարտ, որի միտքը միմիայն ինձ է պատկանում:
Կարծում եմ՝ բոլորս
էլ գեթ մեկ անգամ դիտել կամ կարդացել ենք Ջոան Ռոուլինգի հանրաճանաչ Հարրի Փոթթերին
նվիրված ստեղծագործությունը: Երբ ձմռանն այն ցուցադրում էին հեռուստացույցով, իմ մեջ
մեծ հետաքրքրություն առաջացավ՝ շարունակելու այդ ստեղծագործությունը: Ես վերցրել եմ
որոշ գործող անձանց, ավելացրել իմ կերպարներին: Պատմությունը ընթացքի մեջ է մինչ օրս,
սակայն մտածեցի, որ պետք է ունենամ իմ սեփական պատմությունը, որը պետք է գրեմ ամբողջությամբ
նոր հարթակից: Գիրքն արդեն ունի իր վերնագիրը: Ոգեշնչվել եմ Ագաթա Քրիստիի գրքերից.
իր ոճի և իմ նախասիրությունների միջև կապ կա:
Կարծում եմ, որ այս
կրթահամալրում ես կարող եմ իմ շնորհն ավելի զարգացնել:
Comments
Post a Comment