Իմ ուսումնական պլանը...
Այսօրվա կրթական համակարգը գործում է տարաժամանակյա իրականության մեջ: Պատկերավոր ասած՝ մենք այսօր ունենք 18-րդ դարի ուսումնական միջավայր, 19-րդ դարի ուսումնական ժամանակացույց, 20-րդ դարի ուսումնական բովանդակություն, բայց 21-րդ դարի պատանի:
Վերջերս որոշեցի, որ հետագա մասնագիտությունս պետք է կապված լինի դատարանի հետ, քանի որ ինձ չեմ պատկերացնում հանգիստ, ձանձրալի աշխատանքի մեջ, սակայն կար մի խնդիր, որն էլ ինձ ստիպեց ավելի խորը մտածել հետագա ուսմանս մասին:
Երկար փնտրտուքերից հետո գտա այն դպրոցը, որտեղ կարող եմ զարգացնել իմ նախասիրությունները, որոնք հնարավոր չէր լինի անել այլ դպրոցներում: Այս կրթահամալիրում ամեն բան տարբեր է: Տարբեր է մթնոլորտը, ուսուցման ձևը, դասացուցակն էլ է տարբերվում, անգամ պատեր չկան, և կարծես այս տարբերությունն է առանձնահատուկ դարձնում այս հաստատությանը: Համոզված եմ, որ բոլորս ավելի հաճույքով և մեծ եռանդով ենք սովորելու այստեղ:
Նախքան ուսումնական տարվա սկիզբը, գնացի և ինքս ընտրեցի իմ ուսումնական պլանը: Սա շատ մեծ առավելություն է, որ օրեցօր ավելի եմ հասկանում և գնահատում: Եթե անձն ունի իր կողմնորոշումը, ապա ինչո՞ւ ավելորդ ծանրաբեռնել կամ ճնշել:
Այսպիսով, Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը ջանք չի խնայում, որ այսօրվա կրթական համակարգը համապատասխանի այսօրվա պատանու հետաքրքրություններին:
Վերջերս որոշեցի, որ հետագա մասնագիտությունս պետք է կապված լինի դատարանի հետ, քանի որ ինձ չեմ պատկերացնում հանգիստ, ձանձրալի աշխատանքի մեջ, սակայն կար մի խնդիր, որն էլ ինձ ստիպեց ավելի խորը մտածել հետագա ուսմանս մասին:
Երկար փնտրտուքերից հետո գտա այն դպրոցը, որտեղ կարող եմ զարգացնել իմ նախասիրությունները, որոնք հնարավոր չէր լինի անել այլ դպրոցներում: Այս կրթահամալիրում ամեն բան տարբեր է: Տարբեր է մթնոլորտը, ուսուցման ձևը, դասացուցակն էլ է տարբերվում, անգամ պատեր չկան, և կարծես այս տարբերությունն է առանձնահատուկ դարձնում այս հաստատությանը: Համոզված եմ, որ բոլորս ավելի հաճույքով և մեծ եռանդով ենք սովորելու այստեղ:
Այսպիսով, Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը ջանք չի խնայում, որ այսօրվա կրթական համակարգը համապատասխանի այսօրվա պատանու հետաքրքրություններին:
Comments
Post a Comment