«Մուտք» ճամբար...

     Նախքան ուսումնական տարվա սկիզբը մենք պետք է որոշ գիտելիքներ ձեռք բերենք, դա նշանակում է, որ դպրոցական կյանքը սկսվում է դեռևս օգօստոս ամսից:
21.06.17թ. <<Մուտք>> ճամբարի սկիզբը:

Օր 1
Առավոտյան մենք ինչպես միշտ հավաքվեցինք և սկսեցինք դասընթացը, որը տևեց մոտ մեկ ժամ, սակայն ոչ ոք չզգաց, թե ինչպես ժամանակն անցավ:  Կրթահամալիրում ժամացույցը շատ ավելի արագ է պտտվում, քան ես էի կարծում: Ճամբարը շարունակվեց նետաձգության պարապմունքով, այնուհետև օրը շարունակեցինք թուրքերենի ուսուցչուհու՝ Էլեն Քոքչյանի հետ, այնուհետև օրվա ամփոփում արեցինք:
BeFunky Collage

Օր 2
20953426_1956518724629685_1299871230465079515_n
Մեր ճամբարի երկրորդ օրը մենք նույնպես սկսեցինք դասընթացով, որից հետո շտապեցինք վերցնել շրջակա միջավայրի խնամքի պարագաները և անցանք գործի: Յուրաքանչյուր հայ պետք է խնամի իր հայրենիքը, իսկ դա նաև կարող է դրսևորվել շրջակա միջավայրի խնամքի օգնությամբ: Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է, սակայն մեզ համար պետք է յուրաքանչյուր օր լինի միջավայրի պաշտպանության օր:


Օր 3
Ճամբարի երրորդ օրը առավել հետաքրքիր էր, քանի որ ավելի պատկերացում ձևավորեցինք կրթահամալիրի ուսուցման հարցում, իսկ հետո ճամբարը շարունակվեց խեցեգործարանում: Անկեղծ ասաց այդքան էլ հիանալի չստացվեց ինձ մոտ ինչ-որ առարկա պատրաստելը, սակայն վստահ եմ, որ որոշ ժամանակ անց ձեզ կարող եմ ներկայացնել իմ աշխատանքներից:


<<Մուտք>> ճամբարը դեռ չի վերջացել, քանի որ մեր խմբի մի մասը վաղը կուղևորվի <<Ժայռ>> ռազմամարզական ճամբար:


Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն