«Մուտք» ճամբարը շարունակվում է...
Վերջերս տեղի ունեցավ «Մուտք» ճամբարը, որի երևանյան փուլը ավարտելուց հետո գնացինք «Ժայռ» ռազմամարզական ճամբար, որտեղ էլ շարունակեցինք մեր ծրագիրը:
Առավոտյան մեծ ոգևորությամբ հավաքվելցինք Մայր դպրոցի բակում, մեր իրերը տեղավորեցինք մեծ և գույնզգույն զոլերով պատված մեքենայի մեջ, ապա մենք ինքներս տեղավորվեցինք, և մոտավորապես մեկ ու կես ժամ տևած ճանապարհից հետո հասանք մեր ճամբարի վայրը, որտեղ մեզ գրկաբաց ընդունեց կապուտաչյա Սևանը, որին մենք՝ հայերս, այդքան սիրում ենք: Մենք շտապեցինք տեղավորվել, արագ գնացինք խոհանոց, որ նախաճաշենք: Նախաճաշից քիչ անց երեխաները շտապեցին լողալու, իսկ ես քանի որ սիրում եմ բնության գրկում ընթերցանությամբ զբաղվել, շտապեցի ինձ համար մի հարմարավետ տեղ գտնել և անցա գործի: Գրքի վերնագիրն էր «Սև գեղեցկություն»: Օրն այնքան արագ անցավ, որ չնկատեցի թե ինչպես երեկոն փռեց իր մութ թևերը: Երեկոյան մենք խարույկ վառեցինք և հավաքվեցինք շուրջը: Որոշ ժամանակ անց նացինք մեր փոքրիկ տնակներ, որ քնենք, սակայն ի՞նչ ճամբար առանց չարաճճիության: Մենք գիշերը ուշ էինք քնել, սակայն դա ինձ չխանգարեց առավոտյան վաղ վեր կենալ և որոշ լուսանկարներ անել:
Սա հրաշալի նախաձեռնություն էր: Այն նպաստեց միմյան ճանաչելու, ճիշտ է ոչ ամբողջությամ, բայց օգտակար էր նախքան նոր տարեշրջանը:
Բացի նորեկների հետ ծանոթանալուց և մտերմանալուց, նաև որոշ գիտելիքներ ձեռք բերեցի, որի մասին կցանկանայի ձեզ հետ բաժնեկցել: Քանի որ ես սեր ունեմ լուսանկարչության հանդեպ, երբեք առիթը բաց չեմ թողնում գեղեցիկ և ինքնատիպ լուսանկարներ անելու, սակայն մինչ օրս կային բաներ, որոնց վրա ուշադրություն չէի դարձնում: Ճամբարի ընթացքում մենք կարճ, սակայն շատ ուսուցողական լուսանկարչության դաս ունեցանք , որն անցկացնում էր ընկեր Անին՝ լուսանկարչության ուսուցչուհին: Եվ ահա մի քանի լուսանկարներ, որոնք փորձել եմ անել նրա խորհուրդներից հետո:

Comments
Post a Comment