Խեցեգործության պարապմունք վրաց արվետսագետների հետ
Դեռևս վաղուց մարդը սովորել է իր ձեռքի տակ եղած իրերով պատրաստել իրեն անհրաժեշտը: Մենք այժմ էլ օգտագործում ենք այպիսի իրեր, որոնց նախատիպը մեզ են հանձնել մեր պապերն ու նախապապերը: Ասում են, թե խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII–IV հազարամյակներում: Սկզբում առավելապես պատրաստվել են կավե ամաններ, հետագայում՝ նաև շինանյութ՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաներ՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, և այլն:
Ինքներս էլ գիտենք, թե որքան կավե իրեր են գտել հնէաբանները պեղումների ընթացքում: Իմ կարծիքով տարբեր ազգերի կավե իրերն ունեն իրենց ուրույն նշանակությունը: Այսօր վրաց արվեստագետների հետ ունեցանք շատ հետաքրքիր աշխատանքային դաս: Մեր դասից ես գիտելիքներ ստացա խեցեգործությունից: Նախ մենք իմացանք, որ կավե իրերի վրայի նախշերը բաժանվում են մի քանի տիպերի: Կան այնպիսի կավե նախշեր, որոնց բոլոր պատկերներն արվում էին երկրաչափական պատկերների օգնությամբ, թերևս դրանցից ամենաշատն օգտվել են եգիպտացիները: Կավե իրերի զարդանախշման մեջ օգտագործում են նաև կենդանական պատկերները, որոնք ներառում են ազգային որոշակի տարրեր: Օրինակ Չինական տարբեր կավե իրերի վրա մենք հաճախ կարող ենք հանդիպել վիշապների: Դժվար կլինի նշել բոլոր նախշերի դասակարգումները, քանի որ մարդու մտքի թռիչքը կարող է հասնել աներևակայելիին: Դասի վերջում մենք մի տեսանյութ դիտեցինք, որտեղ պատկերված էր, թե ինչպես էին հնում և հիմա կավե իրեր պատրաստում: Դասի ավարտից հետո մեզ անակնկալ էր սպասվում: Մեզ տվեցին փոքրիկ կավե ամաններ, որոնք պետք է նկարազարդեինք: Ես սկսեցի համացանցում փնտրերլ տարբեր նկարներ, թե ինչպես կարող եմ գեղեցիկ նախշեր ստանալ, սակայն որոշ ժամանակ անց ես այն մի կողմ դրեցի և որոշեցի իմ կավե ամանի վրա նկարել Արարատ լեռը: Դասն այնքան արագ ավարտվեց, որ անգամ չէի էլ նկատել: Կարծում եմ հետագայում կուսումնասիրեմ նաև հայկական նախշերն ու դրանց նշանակությունները, քանի որ այս դասից հետո ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ խեցեգործության հանդեպ: Ուրախ եմ, որ դարձա այս նախագծի մասնակիցը: Հուսով եմ, որ փոխադարձ այցով կլինեմ նաև Թբիլիսիում և ավելի կզարգացնեմ գիտելիքներս այս բնագավառում:

Comments
Post a Comment