Հիդրոէլեկտրակայանը էլէկտրակայանների տեսակ է, որտեղ ջրհի հոսքի էներգիան
փոխակերպվում է էլէեկտրական էներգիայի: Ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունում
այժմ գործում են բազմաթիվ ՀԷԿ-եր, որոնք ունեն իրենց և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները:
Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի և նրա վտակների վրա արդեն իսկ շահագործվում է 12 փոքր
ՀԷԿ, ևս 4-ը գտնվոմ են կառուցման փուլում: Բնապահպաններն ահազանգում են՝ Եղեգիս գետը
ջրազրկվում է:
Նոր ՀԷԿ-ի կառուցման
դեպքում խողովակի մեջ կվերցվի Եղեգիս գետը 2.9 կմ, իսկ ձախ վտակը 1.85 կմ տարածքում:
Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչները նշում են, որ Եղեգիս գետն ուիր վտակներն ամռանը միասին «մի առվակ էլ չեն կազմում», և որ Եղեգիսի վրա հիդրոէներգետիկայի զարգացումը խախտում է իրենց բնական
իրավունքը, քանի որ կորցրել են գետից օգտվելու հնարավորությունը: ՓՀԷԿ-երի պատճառով խախտվել է գետի էկոհամակարգիհավասարկշռությունը, բարձրացել է ջրի ջերմաստիճանը, նվազել է թափանցելիությունը, վերացել են գետում ապրող ձկնատեսակները: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցություններըկանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով 2017թ-ին մշակեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակամիջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով արգելվում էր ՓՀԷԿ-երի կառուցումըմի շարք գետերի վրա, այդ թվում` Եղեգիսի: Սակայն որոշման նախագիծը վերջերս փոփոխության ենթարկվեց և գետերի վրա ՓՀԷԿ-եր կառուցել
ու արգելքը հանվեց:
Այժմ ցանկանում եմ խոսել «Եղեգիս-3» փոքր ՀԷԿ-ի մասին: «Եղեգիս-3» փոքր ՀԷԿ-ը
գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գողթանիկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի վրա: Երկարությունը
47 կմ է: ՓՀԷԿ-ը շահագործում է «ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ-ն: «Եղեգիս-3» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:
«Եղեգիս-3» ՓՀԷԿ-ի գլխամասը գտնվում է «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ի շենքից մոտ 50մ ներքև: ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 8 մ
է, բարձրությունը՝ 1.5 մ:
Նախագծով նախատեսված է ջրթափային պատվար, տիրոլյան տիպի ջրընդունիչ, տղմազտարան:
Comments
Post a Comment