Բացահայտում ենք իսպանալեզու գրականությունը
առարկան իր ձևով ու չափով, սակայն հարկ չենք համարում ավելի խորը նայել
այդ առարկային: Հաճախ որևէ մի պատմվածք, գիրք ընթերցելիս փորձում ենք արագ ընթերցել
այն, որ եթե մի օր խոսեն այդ գրքի մասին ասենք՝ կարդացել ենք այն: Գրեթե բոլոր պատմությունների
ներսում թաքնված մի բան կա, որը պետք է գտնենք, վերծանենք և ինչու ոչ օգտագործենք մեր
կյանքում:
Սիրում եմ ընթերցել, հատկապես օտարալեզու գրականություն, սակայն երբեք չէի
ուսումնասիրել իսպանական գրականությունը, որի անբաժանելի մասն է կազմում Խուլիո Կորտասարը,
ով արգենտինացի վիպակ էր: Այսօր Տիգրան Հայրապետյան
գրադարանի ներքևի հարկում մի խումբ ընթերցասերներով կարդում էինք Խուլիո Կորտասարի
«Գրաֆիտի» կոչվող ստեղծագործությունը: Գրաֆիտին լատիներեն
նշանակում է «քերթել», այս
բառով բնորոշվել են մարդկային առաջին
նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից
քարով քերթված պատկերները քարանձավների
պատերին, որտեղ պատկերված էին
որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ
և այլն։ Այժմեական մշակույթում
Գրաֆիտի անվանում են փողոցային պատերին
արված պատկերները, հաճախ անվանելով նաև
վանդալիստական ակտ, քանի-որ
այդ կերպ արտահայտելով իրենց
մտքերը, նկարիչները նաև խախտում են
շինության ընդհանուր տեսքը: Վիպակը իր ստեղծագործության մեջ օգտագործում է հեղինակին՝ որպես
գլխավոր հերոսի: Ամբողջ պատմությունը մի նկարազարդում է, որը հանդիպում է խոչընդոտների:
Հերոսը նկարում էր, իսկ կառավարությունը հրամայում էր ջնջել դրանք: Իմ կարծիքով հեղինակը
պատերի վրա նկարված նկարներում է ամբողջացրել ժողովրդի բողոքն ու ապրումները: Նրանք
բողոքում են, իսկ պաշտոնյաները լռեցում են:
Նշեմ նաև, որ Խուլիո Կորտասարի ստեղծագործությունների
սկիզբը վերջին տողերի բացատրությունը կարծես լինի: Երբ կարդացինք, ցանկություն առաջացավ
մեջս վերընթերցելու, քանի որ զարգացումներն այնքան արագ են ընթանում, որ չես էլ զգում,
թե ինչպես դեպքերը զարգացան և հանգուցալուծվեցին:
Եթե հետաքրքրեց պատմվածքը և ցանկանում ես ընթերցել
սեղմիր այստեղ:
Comments
Post a Comment