Աստուրիական դիցաբանություն

Քսանան, կամ Սանան Աստուրիական դիցաբանության կերպար է։ Միշտ հանդես է գալիս կնոջ կերպարանքով. նա մի արարած է, որը օժտված է ծայրահեղ գեղեցկությամբ։ Համարվում է, որ Քսանան բնակվում է մաքուր ակունքներ ունեցող շատրվաններում, գետերում, ջրվեժներում կամ անտառային շրջաններում։ Նա սովորաբար նկարագրվում է որպես բարեկազմ աղջիկ՝ երկար սպիտակ կամ բաց շագանակագույն մազերով (առավել հաճախ գանգուր), որոնք նա խնամում է արևի կամ լուսնի լույսից պատրաստված ոսկե կամ արծաթե սանրով։ Աստուրիական xana բառի ծագումն անհայտ է, չնայած որոշ հետազոտողներ կարծում են, որ այն ծագում է Դիանա աստվածուհու լատիներեն անունից։

Բացի իրենց երեխաներին այլ կանանց երեխաների հետ փոխանակելը, Քսանաները խոստանում են հարստություն և կարող են ապակախարդվել։ Քսանան կարող է լինել շատ օգտավետ ոգի, առաջարկելով սիրո ջուր ճամփորդներին և պարգևատրելով ոսկով կամ արծաթով նրանց, ովքեր դրան կարժանանան անորոշ դատաստանի ժամանակ։ Նրանց հիպնոզացնող ձայները կարող են լսելի լինել գարնանը և ամառային գիշերներին։ Նրանք, ում հոգին մաքուր կլինի և կլսեն նրանց երգը, կլցվեն սիրով և հանգստության զգացումով։ Իսկ նրանք ում հոգին մաքուր չէ, շնչահեղձ կլինեն և կարող են խելագարվել։ Քսանաները հիմնականում պատկերվում են երկու ձևով։ Առաջին տարբերակում նրանք պատկերվում են իբրև հյուսիսաբնակ աղջիկներ, շատ գեղեցիկ, երկար շեկ մազերով։ Այդ պատկերը հիմնականում ասոցեացվում է այն Քսանաների հետ, որոնք ունեն հարստություններ և կախարդված են։ Հակառակն է պատմություններում, որտեղ Քսանաները առևանգում են երեխաներ կամ մտնում են տներ, որպիսզի գողանան կամ խայթեն, այդտեղ նրանք նկարագրվում են իբրև փոքրամարմին, գեղակազմ և թխամազ։


Քսանաներն ունեն երեխաներ, որոնց կոչում են Քսանինոս, սակայն այն պատճառով, որ նրանք չեն կարող հոգ տանել նրանց (Քսանաները չեն կարողանում կաթ արտադրել, որպեսզի կերակրեն երեխաներին), նրանք սովորաբար իրենց երեխաներին փոխում են սովորական մարդկանց երեխաների հետ։ Մայր մարդը այս մասին իմանում է այն ժամանակ, երբ երեխան մեծանում է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում։ Նրանց բացահայտելու համար պետք է կրակի կողքին դնել մի քանի կճուճ և ձվի կճեպ և եթե երեխան Քսանինոս է, ապա անպայման կհայտարարի, որ նա ծնվել է դեռևս հարյուր տարի առաջ, սակայն դեռ երբեք չէր տեսել այդքան ձվի կճեպ կրակի մոտ։

Քսանաների մասին պատմությունները կարելի է բաժանել չորս տեսակի։ Առաջինը այն պատմություններն են, որոնցում Քսանաները երեխաներ ունեն։ Այդ պատմություններում Քսանաները փոխանակում են իրենց երեխաներին այլ կանանց երեխաների հետ։ Երկրորդը այն պատմություններն են, որոնցում Քսանաները տառապում են նզովքից։ Այդ պատմություններում նրանք կարող են ապակախարդվել հատուկ արարողությունից հետո։ Պատմությունների երրորդ տեսակում Քսանաները ունեն մեծ գանձեր և հարստություններ։ Քսանան կարող է ստանալ հարստությունը պատահաբար կամ զոհաբերության ժամանակ կամ գողության արդյունքում. մի քանի այդպիսի պատմություններում, պատմության հերոսը կարող էր ստանալ այդ հարստությունից, բայց մեծ մասամբ դա տեղի չէր ունենում։ Եվ վերջապես չորրորդ տեսակում հավաքված են պատմություններ, որոնցում Քսանաները չարամիտ են։ Այս տեսակում առավել կարևոր են այն պատմությունները, որոնցում Քսանաները տուն են մտնում դռան անցքով, կախառդում են որևէ մեկի, ստանում են կենդանիների կերպարանք և որոնցում Քսանաները տալիս են կախարդական գոտի։

Կուբայական գրող Դիանա Չավյանոն Քսանաներին հիշատակոում է իր The Island of Eternal Love հայտնի նովելում։ Հերոսներից մեկը հանդիպում է Քսանային այն պահին, երբ նա սանրում է իր վարսերը, և նրանց խոսակցությունը շրջադարձային է դառնում սյուժեի հետագա ընթացքի համար։

Կելլի Արմստրոնգի Darkness Rising նովելների շարքում նշված են երեք կերպար, որոնք համարվում են Քսանաներ։ Նրանք դարձել են Քսանաներ գենետիկ մոտիվացիայի արդյունքում՝ հիմք դնելով գերբնական ցեղի։ Նրանց որևէ տոհմին պատկանելը և գերբնական ուժերով օժտված լինելը հաստատվում է The Rising նովելում։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն