«Փոքրիկ դրախտ». Խուլիո Կորտասար
Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ» պատմվածք:
Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:
Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»:Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:
Այս ստեղծագործության մեջ ներկայացված է մի քաղաք, որը ղեկավարում է գեներալ Օրանգուն: Գեներալի հրամանով ամեն տասնութը լրացած անձինք պետք է մի սրվակ ներարկեին երակների մեջ: Սրվակի մեջ կային քսան փոքրիկ ոսե ձկնիկներ, որոնք ապահովում էին մարդու երջանկությունը: Մարդը զգում էր ձկների շարժումը, անգամ մահը: Վաճառում էին նաև մեկ այլ սրվակ, որը մահացած ձկների համար էր նախատեսված: Ինչպես ասվում է պատմվածքում երջանկության տարրբեր ձևեր կան, կարելի է ասել այսպես <<ձկները>> կարող են լինել տարբեր: Յուրաքանչյուրի համար երջանկությունը տարբեր է: Մարդ կարող է ունենալ շատ քիչ բան, սակայն լինել երջանիկ: Կարծում եմ կարող ենք քաղաքի ղեկավարին համեմատել ներկայիս աշխարհի տարբեր ղեկավարների հետ: Նրանք բոլորն էլ փնտրում են միմիայն շահ:
Ստեղծագործությունը կոչվում է <<Փոքրիկ դրախտ>>, սակայն քաղաքը այդքան էլ դրախտ չէր: Իմ կարծիքով դրախտը կարող ենք համեմատել կատարելության ձգտման հետ: Յուրաքանչյուր երկրի ղեկավար, քաղաքի ղեկավար ցանկանում է կատարելության հասցնել իր ղեկավարած տարածքը, սակայն հաճախ կատարելության ձգտումը շեղում է ղեկավարներին ճիշտ ճանապարհից, և սկսում են կատարելագործել իրենց իսկ կյանքը՝ մոռանալով ժողովրդին: Ձկները երբ ներարկում էին մարդկանց երակներում, հետագայում նրանք դա չէին տեսնում: Դա էլ կարող եմ համեմատել այն գործերի և թվացյալ բարեփոխումների հետ, որոնք արվում են պահի ազդեցության տակ և շարունակական բնույթ չեն կրում:
Comments
Post a Comment