Խաչատուր Աբովյան

Քննարկվող թեմաներ.

1.  կյանքը և կենսագրությունը,
Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է 1809 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանին մոտ գտնվողՔանաքեռ գյուղում: Հայ ականավոր գրող էր, մանկավարժ, լուսավորական և վերջապես արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը: Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր 1.թեմատիկայով,
2.լեզվով,
3.հերոսի ընտրությամբ
Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն: 1819-1822 թվականներին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1824 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն: 1829 թ. Էջմիածին է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։
Պարրոտի աջակցությամբ Աբովյանը 1830-1835 թվականներին պետական թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ , եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն, երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։

2. ստողծագործությունները,
 Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն։ Գրել է չափածո («Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս») և արձակ («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր») գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների («Նախաշավիղ կրթության»)։  Աբովյանի «Վերք Հայաստանի» (տարբեր բեմավորումներով՝ «Ասլան բալասի», «Աղասի» և այլն), «Ֆեոդորա կամ Որդիական սեր», «Խաղարկություն մանկանց» և այլ գործեր բեմադրվել են, իսկ նրա հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» հայկական մուլտֆիլմը։

3. բնութագրել Աբովյանի անհատականությունը՝ ըստ նրա կյանքի և գործունեության ընթացքի,

4. որո՞նք են <<Վերք Հայաստանի>> վեպի առանձնահատկությունները,
5. ո՞րն է վեպի պատմական հիմքը, ի՞նչ պատմական անձինք կան վեպում,
1841 թվականին Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի ծանր դրությունը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, հայերի ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: 
6. վեպի <<Հառաջաբանը>> առաջադրված խնդիրները
7. վեպի կառուցվածքը, մասերի բովանդակությունը և ներքին կապը,
«Վերք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի երկրորդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ: Վեպի երրորդ մասում լուծվում են սյուժետային հանգույցները, և ավարտվում է գլխավոր հերոսի՝ Աղասու կյանքի պատմությունը։
8. բնութագրել հեղինակի կերպարը վեպի կառուցվածքում:








Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)