Ի՞նչ է կրոնը: Անիմիզմ, ֆետիշիզմ, տոտեմիզմ, մոգություն


Ի՞նչ է կրոնը
Կրոնը դա հասարակական գիտակցության ձև է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:
Կրոնը կարելի է սահմանել նաև որպես Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։ Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։




Անիմիզմ 
 Լատիներեն նշանակում է հոգի, հավատք, ըստ որի ամեն ինչ ունի հոգի, ունի կրկնօրինակ, երբ վայրկյանի ազդեցության տակ մարդու գիտակցության մեջ առաջանում է դեմոն: Այդ դեմոնը դեռ չունի արտաքին կերպարանք, սակայն մի տարերային ուժ է, որը վայրկենապես առաջացնում է արհավիրք և նույնքան արագ անհետանում: Այստեղ արդեն մարդը անջատում է նյութը <<նյութը և գաղափարը>>: Անիմիզմը շատ տարածվեց հրեշային դարաշրջանում: Հոմերոսը դեմոն է անվանում ճակատագրի ուժը, որի հետ հնարավոր չէ մրցակցել:

  Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:

Ֆետիշիզմ

Ֆետիշիզմը անշունչ առարկաների և իրերի երկրպագությունն է, որոնց վերագրվում է գերբնական, միստիկական կամ հրաշագործ հատկանիշներ և որակներ:  Նմանատիպ որակներ են վերագրվել քարերին, ծառերին, ոսկորներին, փետուրներին և շատ տարբեր առարկաների, իսկ ավելի ուշ շրջանում արդեն մարդիկ իրենք էին պատրաստում ֆետիշների` տարբեր տեսակի քարե ու կավե արձանիկներից մինչև կուռքեր և այլն:

Կռապաշտությունը, լինելով ֆետիշիզմի առավել զարգացած ձևը, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ձևերով է արտահայտվել: Որոշ տեղերում ֆետիշին շորեր են հագցրել ու նրան զոհաբերություններ են կատարել։ Որոշ տեղերում ֆետիշին պատժել են` ծակելով արձանիկը մեխերով, որպեսզի վերջինս կատարի իրենց խնդրանքը:
Օրինակ, Հայաստանում առանձնահատուկ դեր են ունեցել սոսյաց անտառները, Իրանում ու Հնդկաստանում` կաղնու ծառը, Եգիպտոսում` փյունիկյան արմավենին, Հունաստանում և Հռոմում` ձիթենին և կաղնու ծառը, Գերմանիայում` եղևնին և այլն:

ֆետիշ տերմինը գործածության մեջ է մտել 18-րդ դարի երկրորդ կեսից ֆրանսիացի գիտնական Շարլ դը Բրոսի կողմից «Ֆետիշ աստվածների պաշտամունքի մասին» աշխատության հրատարակումից հետո:

Տոտեմիզմ
 Տոտեմիզմը շրջանառության մեջ է դրվել 18-րդ դարի եվրոպական գրականության մեջ Ջ. Մակ-Լենանի  և Ջ. Ֆրեզերի աշխատությունների հրատարակումից հետո:
Տոտեմիզմը մարդու կամ մարդկային խմբի և որևէ կենդանու կամ բույսի միջև գոյություն ունեցող գերբնական և ծագումնաբանական կապի հանդեպ հավատքն է: Ցեղի կամ տոհմի անդամները համարում էին, որ իրենք արյունակցական կապերով կապված են իրար ու միևնույն ժամանակ որևէ տոտեմի հետ, որին նրանք հաճախ անվանում էին «հայր», «մեծ եղբայր» և այլ մակդիրներով:
Տոտեմիստական հավատալիքներում տոտեմը համարվել է ցեղի նախնին, որը հովանավորում ու պաշտպանում է տվյալ ցեղին տարբեր դժվարություններից ու հակառակորդներից: Բացի այդ՝ ցեղի անդամները անխախտ հավատք ունեին առ այն, որ հնարավոր է տարբեր տիպի ծիսական գործողություններով ազդել տոտեմի վրա, որից հետո տոտեմական կենդանին կամ բույսը կշատանա ու կավելանա, ինչից էլ առավելագույնս կշահեն ցեղի անդամները:
Ծիսական գործողությունների ժամանակ ցեղի անդամները տարբեր ներկերով ու հագուստներով հիմնականում փորձում էին պատկերել իրենց տոտեմին ու իրենց շարժումներով նմանակել նրա գործողությունները: Հայ ժողովրդի կյանքում զարգացած տոտեմիստական հավատալիքները պահպանվել են բազմաթիվ հեքիաթներում, գրավոր ու բանավոր հուշարձաններում և դրանցից ամենագլխավորում` «Սասնա Ծռեր» էպոսում:

Մոգություն
Մոգությունը նույնպես վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը: Մոգության տարատեսակները նկարագրում է անգլիացի գիտնական Բ. Մալինովսկին «Մոգություն, գիտություն և կրոն» աշխատության մեջ, որտեղ նա նշում է, թե մոգությունը կրկնապատկում էր բնության տարբեր կողմերի վրա ազդելու մարդու կարողությունները (մարդկանց պատկերացումներում) տարբեր տեսակի խորհրդապաշտական գործողություններ կատարելու եղանակով:
Մոգական գործողությունները բավականին տարբերվում են իրարից իրենց բարդությամբ, ուղղվածությամբ, իրականացման տեխնիկայով և որ ամենակարևորն է` հետապնդած նպատակով: Այդ պատճառով էլ մոգական գործողությունները բաժանվում են երկու մեծ խմբերի` ագրեսիվ կամ պաշտպանական մոգություն, դրական ու բացասական մոգություն:
Մոգությունը դիմացել է դարերի փորձությանը ու այսօր տարբեր ձևերով պահպանվել է բոլոր մայրցամաքներում: Ժամանակակից բոլոր կրոններում առկա են մոգության տարրեր, քանի որ նույնիսկ համաշխարհային կրոնների մեջ գրավչություն ստեղծողը հենց մոգական գործողություններն ու ներգործություններն են, որոնք արտահայտվում են կրոնների տարաբնույթ գործառույթների մեջ:



Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն