Posts

Showing posts from December, 2017

Գեղեցիկը

Image
   Համաչափ դիմագծեր, լսելի ձայն, հաճելի, մաքուր, պայծառ: Յուրաքանչյուր անձնավորության համար գեղեցիկ ասվածը տարբեր է ընկալվում: Եթե դիտարկենք մարդուն, ապա որոշ մարդիկ կարծում են՝ գեղեցիկ են այն մարդիկ, ովքեր ունեն արտաքին գեղեցիկ տվյալներ, իսկ դրան հակառակ որոշներն էլ պնդում են, որ գեղեցիկը  մարդու ներաշխարհն է, հոգին: Չեմ պատրաստվում քննադատել ուրշների կարծիքը, այլ՝ հայտնել իմը: Կրկին կդիտարկեմ մարդուն, քանի որ մարդն ամենայուրահատուկ ստեղծագործությունն է ողջ տիեզերքում: Ըստ իս մարդու արտաքինից որոշակի առումով շատ բան է կախված: Ինչքան էլ մարդը լինի կիրթ, խելացի, բանիմաց, միևնույն ժամանակ վանող արտաքին, տհաճ բուրմունք, ապա ես այդքան էլ ցանկություն չեմ հայտնի նրա հետ գեթ երկու բառ փոխանակելու:   Ինձ հանար գեղեցիկն այն է, ինչ մարդն է ստեղծում՝ ներդնելով իր մտածելակերպը, դավանանքը և այլն: Այսպիսի մի փորձ կատարենք. Երկու տարբեր մարդկանց տանք միևնույն պարագաները, տանք ֆիքսված ժամանակահատված և ասենք, որ պատրաստեն մի բան, որն իրենց կարծիքով գեղեցիկ է: Համոզված եմ, որ երկուսն...

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

  Սուրբ ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է: Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է հունվարի վեցին, իսկ Կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին:  Քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։ Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օ...

Գետը համայնքում

Առանձնացնել՝ Սևանա լիճ թափվող բոլոր գետերը , բնութագրել , գրել էկոլոգիական վիճակի մասին Սևանա լիճը քաղցրահամ , բարձրադիր , նավարկելի լիճ է : Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է : Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներից են Արգիճի , Մասրիկ , Գավառագետ , Կարճաղբյուր , Վարդենիս , Ձկնագետ գետերը և այլք : Նշենք , որ այս գետի եւ Սեւանա լիճ թափվող մյուս գետերի վրա կառուցված ՓՀԷԿ - երը խոչընդոտում են Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակներին բարձրանալ գետի ակունքներ ձվադրման , ինչի հետեւանքով , ինչպես նաեւ գերորսի եւ գետերի կենցաղային աղբով եւ արդունաբերական թափոններով աղտոտվածության հետեւանքով Սեւանա լճում իշխանը անհետացման եզրին է : Արգիճի գետ ը Սևանա լիճը սնուցող ամենամեծ աղբյուրներից մեկն է : Արգիճի գետի վրա անօրինականորեն ՀԷԿ է կառուցվում : Այս մասին շարունակում են ահազանգել բնապահպաններն ու Գեղարքունիքի մարզի 6 համայնքների ավելի քան 30 000 բնակիչները : Արգիճիի 2 ափին ապրոող մարդիկ չո...