Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

  Սուրբ ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է: Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է հունվարի վեցին, իսկ Կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին:  Քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։
Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Սուրբ ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։
   Ինչպես մի հայտնի ավանդազրույցում է ասվում, ժամանակին երեք մայրիներ ծնվեցին Լիբանանյան անտառում: Ըստ տեղեկությունների մայրիները շատ դանդաղ են աճում: Այդ երեք մայրիները մի շարք կարևոր իրադարձությունների են ներկա գտնվել, և երբ բավականաչափ մեծացեկ էին, որոշեցին խոսել իրենց ապագայի մասին: Առաջին մայրին ասաց, որ ցանկանում է գահ դառնալ, որի վրա կնստի թագավորների թագավորը: Երկրորդ մայրին ասաց, որ ցանկանում է մի այնպիսի բան դառնալ, որը չարը հավիտյան բարու կվերափոխի, իսկ երրորդ մայրին ցանկանում էր այնպիսի բան պատրաստեն իր փայտով, որ ամեն անգամ նայելիս Աստծուն հիշեն: Այսպիսով անցավ որոշ ժամանակ, փայտահատներ հայտնվեցին: Առաջին մայրին հատեցին, գոմ պատրաստեցին, իսկ ավելացած փայտով մսուր պատրաստեցին: Երկրորդ մայրու փայտից սեղան պատրաստեցին, իսկ երրորդ մայրուն մասերի բաժանեցին և խորդանոցում դրեցին:
  Մի օր մի ամուսնական զույգ, ով հիշերելու տեղ չուներ, գոմում հայտնվեց, և այնտեղ էլ ծնվեց իրենց երեխան: Ահա կատարվեց առաջին մայրու երազանքը, մսուրի մեջ մանուկ Հիսուսն էր, ով թագավորների թագավորն է: Օրերից մի օր մի գեղջկական հյուղակում մարդիկ էին հավաքվել, այտեղ էր երկրորդ մայրուց պատրաստված սեղանը, սեղանի վրա հաց և գինի էր դրված: Երկրորդ մայրին հասկացավ, որ այդ գինին և հացը խորհրդանշում են մարդու և Աստծո միջև կապը:
Հաջորդ օրը երրորդ մնայրու երկու տախտակից խաչ պատրաստեցին, որն էլ Քրիստոսի խաչն էր, և իրականացավ նաև երրորդ մայրու երազանքը:
   Մի փոքր խոսեմ երազանքների մասին: Երազանքներ կատարվելու համար պետք չէ սպասել ինչ-որ կախարդական միջամտության, այլ մենք ինքներս կարող ենք մեր երազանքները իրականացնել՝ դարձնելով նպատակ և աշխատել դրա վրա: Սակայն միշտ չէ, որ մեր երազանքները ճիշն են, անվնաս: Հաճախ կարող են մեր երազանքները իրականանալ, սակայն ոչ մեր պատկերած ձևով: Այսպիսով, պետք է հավատալ երազանքների իրականացմանը, սակայն չշեղվելով ճիշտ ուղղուց, քանի որ երազանքի իրականացման իղձը կարող է սխալ քայլերի առաջնորդել:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն