Գեղեցիկը

   Համաչափ դիմագծեր, լսելի ձայն, հաճելի, մաքուր, պայծառ: Յուրաքանչյուր անձնավորության համար գեղեցիկ ասվածը տարբեր է ընկալվում: Եթե դիտարկենք մարդուն, ապա որոշ մարդիկ կարծում են՝ գեղեցիկ են այն մարդիկ, ովքեր ունեն արտաքին գեղեցիկ տվյալներ, իսկ դրան հակառակ որոշներն էլ պնդում են, որ գեղեցիկը  մարդու ներաշխարհն է, հոգին: Չեմ պատրաստվում քննադատել ուրշների կարծիքը, այլ՝ հայտնել իմը: Կրկին կդիտարկեմ մարդուն, քանի որ մարդն ամենայուրահատուկ ստեղծագործությունն է ողջ տիեզերքում: Ըստ իս մարդու արտաքինից որոշակի առումով շատ բան է կախված: Ինչքան էլ մարդը լինի կիրթ, խելացի, բանիմաց, միևնույն ժամանակ վանող արտաքին, տհաճ բուրմունք, ապա ես այդքան էլ ցանկություն չեմ հայտնի նրա հետ գեթ երկու բառ փոխանակելու:
  Ինձ հանար գեղեցիկն այն է, ինչ մարդն է ստեղծում՝ ներդնելով իր մտածելակերպը, դավանանքը և այլն: Այսպիսի մի փորձ կատարենք. Երկու տարբեր մարդկանց տանք միևնույն պարագաները, տանք ֆիքսված ժամանակահատված և ասենք, որ պատրաստեն մի բան, որն իրենց կարծիքով գեղեցիկ է: Համոզված եմ, որ երկուսն էլ իրարից շատ տարբեր իրեր կպատրաստեն: Շատերը գեղեցիկ ասելով հասկանում են վառ, աչք ծակող գույներ, սակայն անգամ դառնության, մուգ գույների մեջ կարելի է գեղեցիկին գտնել: Շատ տարիներ առաջ գեղեցիկը տարբեր կերպ էր ընկալվում, ժամանակաշրջանի հետ մեկ տեղ փոփոխվում է գեղեցիկի գաղափարը: Եթե այսօր գեղեցիկ է համարվում որոշ մարդկանց համար ուռած. դուրս ցցված շուրթերը, ապա մի քանի տասնամյակ առաջ սույն մարդը կդառնար ծաղրուծանակի առարկա: Իսկ եթե քսաներորդ դարի ֆրանսիացի օրիորդը հանկարծ հայտնվեր ամերիկյան որևէ հարուստ փողոցում, ապա հավանաբար կմտածեր, որ հայտնվել է աղքատ թաղամասում, քանի որ մարտիկ պատռված հագուստերով են: Ինչևէ, կարող ենք շատ երկար խոսել գեղեցիկի մասին:

  Մեզ տրված էին երևույթներ և երկրներ, ժամանակաշրջան, պետք է որոշեինք արդյոք այդ երևույթը գեղեցիկ է տվյալ երկրի կամ ժամանակաշրջանի համար:



Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն