Ուսումնական դեկտեմբեր
Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»
Ըստ հին հունական առասպելաբանության Սիզիփոսը եղել է Կորնթոս քաղաքի հիմնադիրը և թագավորը։ Ըստ ավանդության եղել է խարդախ և ապրել գողությամբ, սակայն միևնույն ժամանակ եղել է խելացի ու ճարպիկ մահկանացու։ Մահվանից հետո աստվածները որոշում են պատժել նրան: Նրանք Սիզիփոսին դատապարտում են՝ լեռն ի վեր բարձրացնել մի ժայռ, որը հազիվ գագաթը հասած գլորվում է ցած: Նրանք կարծում էին, որ անօգուտ աշխատանքից ավելի ծանր անարգանք չէր կարող լինել, և այստեղից էլ ծագել է «Սիզիփյան աշխատանք» արտահայտությունը՝ անօգուտ աշխատանք իմաստով։
Պատմում են նաև, որ օրերից մի օր, երբ Սիզիփոսն արդեն ծեր էր և մահամերձ, որոշում է փորձել կնոջ սերը: Նա կնոջն ասում է, որ երբ մահանա մարմինը նետի փողոց և ոչ մի ծես չկատարի: Մահվանից հետո կինը անում է այնպես, ինչպես Սիզիփոսն էր ասել, և Սիզիփոսը, կատաղելով կնոջ կույր հնազանդությունից, Հադեսից երկիր վերադառնալու թույլտվության խնդրում է, որպեսզի պարսավի կնոջը։ Երբ Սիզիփոսը վերադառնում է երկիր, այլևս չի կամենում վերադառնալ հավիտենական խավար: Աստվածները, տեղնելով նրա անհնազանդությունը, պատժում են նրան: Նրան էր սպասում ծանր ժայռը:
Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդ են հաստատում նրա թե՛ զվարճությունները, թե՛ տառապանքները։ Աստվածներին արհամարհելու, մահվան նկատմամբ ունեցած ատելության և կյանքի կրքոտ սիրո համար նա արժանացավ մի պատժի, որը նրան հավիտյանս զրկել է որևէ գործ ավարտելու հաճույքից։ Ահա թե որքան թանկ նստեցին նրա վրա այս աշխարհի վայելքները։ Մեզ ոչինչ չի հասել այն մասին, թե Սիզիփոսը դժոխքում ինչ էր անում։ Առասպելները ստեղծված են, որպեսզի մենք երևակայությամբ կարողանանք լրացնել նրանց։
Սիզիփոսը դժբախտ լինելու
պատճառ չուներ։ Թերևս միակ պատճառը այն էր, որ ինքը մտածելու ունակությամբ էր օժտված։
Քամյուն ասում էր, թե ժայռկտիկ
խաղալը ավելացնում էր Սիզիփոսի մկանները, այդ պատճառով էլ Սիզիփոսը ոչ միայն երջանիկ
էր, այլև ուժեղ էր և ուրախ էր իր ուժով։
Նա չափազանց ուրախ էր, որովհետև ամեն անգամ վեր բարձրանալիս նրա երեսը քսվում էր ցեխոտ քարին և նա հասկանում էր, որ այդ տառապանքներից փրկություն չունի, որ նա ստիպված է համակերպվել այդ դառը ճակատագրին։
Comments
Post a Comment