Ուսումնական, աշխատանքային նոր հեռանկարներ

  Մարդկանց միավորող տարբեր բաներ կան: Օրինակ՝ միևնույն հոբբին, կամ սերը մեկ այլ բանի հանդեպ, սակայն ինձ համար ամենակարող միավորիչ ուժերից մեկը երաժշտությունն է: Այժմ կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջան-ճամբարն է, որի առաջին շաբաթում իմացանք, որ պետք է մեդիաուրբաթին ներկայանանք որևէ համարով, ամբողջական, ողջ հմայքով: Ես Ավագ դպրոց ընդունվել եմ «Մուտք» ճամբարով, դեռևս օգոստոսին: Հենց ճամբարի օրերն էր, երբ ուղևորվեցինք «Ժայռ» ռազմամարզական ճամբար, որի ընթացքում էլ հնարավորություն ունեցա ծանոթանալու կյանքով լի, կենսուրախ և բոլորից տարբերվող մի մարդու հետ: Այնուհետև պարզեցի, որ նա կրթահամալիրի խմբավար-երաժիշտներից է, ով նաև երգ է դասավանդում, սակայն ի տխրություն բոլորիս, նրան պետք է հրաժեշտ տայինք: Ուսումնական առաջին բոլորաշրջանի վերջում տարբեր շշուկներ էին պտտվում, իբրև իրենց սիրելի մաեստրոն վերադառնալու է: Վերջապես եկավ այն օրը որ կրկին հանդիպեցի նրան: Կարծում եմ կռահել եք, թե ում մասին է խոսքը: Այո՛, այո՛, ընկեր Նելին կրկին մեզ հետ է: Այս անգամ՝ ավելի մեծ ոգևորությամբ: Առաջիկայում մեզ սպասվում էր, արդեն իմ կողմից շատ սիրված, ամենշաբաթյա մեդիաուրբաթ-տոնախմբությունը: Ավելի քիչ, քան երկու շաբաթում պատրաստեցինք երկու հիանալի երգ: Պատրաստման ընթացքում հետաքրքիր էր նաև երգչախմբային էթիկայի կանոնների ուսուցունըշատ առավել ևս ինձ համար: Ուրախ եմ, քանի որ հնարավորություն ունեցա կանգնել մեծ բազմության առաջ, և այս անգամ էլ ներկայանալ իմ լավագույն ընկերոջ՝ ջութակիս հետ: Հուսով եմ դեռ շատ ու շատ հետաքրքիր աշխատանքներ ենք անելու միասին:


Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն