ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ. վերլուծություն
2008 թվականի մարտի 21-ին «Գրական թերթ» ամսագրում հոդված տպագրվեց, որը ներկայացնում էր Թումանյանի վերջին օրերը: Նկարագրված էր, որ Թումանյանը դեռ երեսուն տարեկանը չբոլորած՝ արդեն ալեհեր էր, վաղաժամ ծերացած մարդու տեսք ուներ: Ուներ առոջական լուրջ խնդիրներ, որոնք գլուխ բարձրացրին այն ժամանակ, երբ ազգը նրա կարիքը շատ ուներ: 1915 թվականին՝ Հայոց մեծ եղեռնի ընթացքում, հատկապեսձեռնամուխ եղավ եղեռնից հրաշքով փրկված գաղթականներին ու որբերին օգնելու գործում: Այն մասին, թե ինչպես է այդ ամենը անդրադառնում նրա առողջության վրա, տեղեկանում ենք բանաստեղծի 1916 թ. մարտին գրած նամակից. «Մանավանդ ֆիզիկապես էլ շատ եմ թուլացել: Գրեթե երկու տարի է էս կոշմարի մեջ պտտվում եմ, ամառն էլ ամառանոցի փոխարեն Էջմիածնի դժոխքն ընկա, նրանից հետո էլ երեք ամսից ավելի հիվանդացա»: Նույն նամակում նշում է նաև, որ նյարդերը «բոլորովին քայքայվել են», որ «սիրտս թուլացել է, դատարկ պարկի պես կախ ընկել»: 1921 թ. դեկտեմբերից Թումանյանի առողջությունը շեշտակի վատանում է: Բժիշկները դեղնախտ են կասկածում, սակայն որոշ ժամանակ անց առ...