ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ. վերլուծություն
2008 թվականի մարտի 21-ին «Գրական թերթ» ամսագրում հոդված տպագրվեց, որը ներկայացնում էր Թումանյանի վերջին օրերը: Նկարագրված էր, որ Թումանյանը դեռ երեսուն տարեկանը չբոլորած՝ արդեն ալեհեր էր, վաղաժամ ծերացած մարդու տեսք ուներ: Ուներ առոջական լուրջ խնդիրներ, որոնք գլուխ բարձրացրին այն ժամանակ, երբ ազգը նրա կարիքը շատ ուներ: 1915 թվականին՝ Հայոց մեծ եղեռնի ընթացքում, հատկապեսձեռնամուխ եղավ եղեռնից հրաշքով փրկված գաղթականներին ու որբերին օգնելու գործում: Այն մասին, թե ինչպես է այդ ամենը անդրադառնում նրա առողջության վրա,
տեղեկանում ենք բանաստեղծի 1916 թ. մարտին գրած նամակից. «Մանավանդ
ֆիզիկապես էլ շատ եմ թուլացել: Գրեթե երկու տարի է էս կոշմարի մեջ պտտվում
եմ, ամառն էլ ամառանոցի փոխարեն Էջմիածնի դժոխքն ընկա, նրանից հետո էլ երեք
ամսից ավելի հիվանդացա»: Նույն նամակում նշում է նաև, որ նյարդերը
«բոլորովին քայքայվել են», որ «սիրտս թուլացել է, դատարկ պարկի պես կախ
ընկել»: 1921 թ. դեկտեմբերից Թումանյանի առողջությունը շեշտակի վատանում է:
Բժիշկները դեղնախտ են կասկածում, սակայն որոշ ժամանակ անց առաջարկում են
վիրահատություն կատարել լյարդի և լեղապարկի շրջանում: Բժիշկ Տեր¬Ներսիսյանը
պնդում է, որ հիվանդին անհապաղ Բեռլին ուղարկեն, սակայն 1922 թ. փետրվարի
26¬ին կայացած բժիշկների ընդլայնված խորհրդակցությունը որոշում է
վիրահատությունը կատարել Թիֆլիսում: 1922 թ. մարտի 9¬ին կատարված
վիրահատությունը բացահայտում է լեղածորանի բարորակ ուռուցք: Վիրահատության սենյակ տանելիս Թումանյանը առակներ
էր պատմում լարված ու լուրջ անհանգստացած բժիշկներին՝ զարմացնելով նրանց իր
հոգեկան հանդարտությամբ: Ուռուցքը, նրանց համոզմամբ, չնայած իր բարորակ
բնույթին, ենթակա չէր հեռացման: Որոշ, ավա՜ղ, բավական կարճ ժամանակով,
բանաստեղծի ինքնազգացողությունը լավանում է:
1922 թ. ամռանը Թումանյանի առողջական վիճակը կրկին սկսում է հետզհետե վատանալ: Եվ նորից հրատապ ու արդիական է դառնում գրողին Բեռլին ուղարկելու խնդիրը:
Գրականագետ Լուսիկ Կարապետյանը, որը ընդարձակ հոդված է գրել Թումանյանի հիվանդության ու մահվան մասին, նշում է, որ 1923 թ. մարտի կեսերին բանաստեղծը վերջնականապես հուսահատվեց, կորցրեց առողջանալու, ապաքինվելու վերջին հույսը: Մինչ այդ ինչ¬որ հույս էր փայփայում, կառչում էր Բեռլին գնալու գաղափարից, պատրանքներ էր փայփայում՝ կապված հրաշագործ ռենտգենաբուժության հետ: Սակայն այնքան թույլ էր, որ մոսկովյան բժիշկները կտրականապես հրաժարվեցին թույլ տալ այդ ուղևորությունը: Հոգու խորքում բանաստեղծը համակերպվել էր, համաձայն էր նրանց հետ: «Էս դրությամբ ո՞նց գնամ Բեռլին, ճամփին կմեռնեմ, երեխիս գրկում… Չէ՛, չեմ գնա»: «Երեխան» Արեգն էր, որն այդ ժամանակ Բեռլին էր մեկնել ու անհամբեր սպասում էր հոր ժամանելուն:
Մարտի 17¬ին Թումանյանը Աշխենին ու Նվարդին ասում է. «Ինձ թվում է, վերջին ուժերս թողնում են ինձ…»: Իսկ հաջորդ օրը մերթընդմերթ հիշում էր երջանիկ մանկության օրերը, հորը, հարազատ Լոռին…
Մարտի 18¬ը գարնանային պայծառ ու արևոտ օր էր: Թումանյանը կրկին ու կրկին կարոտախտով հիշում էր անցած օրերը, Լոռին: Հանկարծ դիմում է Աշխենին. «Մի բան հարցնեմ քեզ. ի՞նչ ես կարծում, հո՞ր կորուստն է ծանր, թե՞ որդու»: Եվ լսելով դստեր պատասխանը, թե նայած ի՛նչ հայր և ի՛նչ որդի, ասում է. «Չէ, սխալվում ես. ես հորս շատ էի սիրում, շատ… Շատ մեծ վիշտ պատճառեց նրա մահը ինձ, բայց Արտիկինն ավելի մեծ էր…»:
Մարտի 18¬ին, բժիշկների ընդլայնված խորհրդակցության մասնակիցների կարծիքով, իրավիճակը լրիվ անհույս էր, բժշկությունն անզոր էր փրկել բանաստեղծի կյանքը: Հիվանդի հյուծված, թուլացած սիրտը ուղղակի չէր կարող դիմանալ նոր վիրահատության: Բժիշկները նպատակահարմար չէին գտնում հիվանդի հետագա մնալը հիվանդանոցում և հուսադրելու նպատակով խորհուրդ են տվել վերադառնալ հայրենիք, հավատացնելով, ինչպես Նվարդն է նշում, որ «հարազատ բնության ծոցում հեշտ կվերականգնվեն ուժերը»: Թումանյանն, անկասկած, հասկանում էր, որ կյանքը մոտեցել է ավարտին, որ հաշված օրեր են մնացել, սակայն մարդու բնությունը երբեք չի համակերպվում մահվան մտքի հետ, և տուն վերադառնալու լուրը ընդունեց ուրախությամբ, ոգևորվեց, սկսեց պատրաստվել և բոլորին շտապեցնել, կրկնելով. «Մի տուն գնամ, երեխաներիս տեսնեմ…»:
Իր իրավունքները հաստատող գարունը նույնպես ցրում, հեռացնում էր մտորումները մոտալուտ մահվան մասին, ապրելու մեծ ցանկություն ու հույս էր ներշնչում: «Հիմի մեր Լոռվա ձորերը շունչ են առնում, չե՛ն ասում՝ էն շնչիցը մի քիչ ինձ ղարգեն… ես էլ շունչ առնեմ…»:
Մարտի 21¬ի առավոտյան Թումանյանը խնդրում է` մահճակալը տեղադրեն սենյակի մեջտեղը՝ այնպես, որ երկինքը երևա: Ժամանակին նա այդպես էր վարվում ամենուր՝ տանը թե ամառանոցում գտնվելիս՝ սիրում էր պատուհանից զմայլվել բնության տեսարաններով, նայել երկնքին… «Էսօր գարուն է իմ աշխարհում, մեր երկրում… Մեր պատշգամբում երեխաներս արևի տակ, աչքերը ճամփին սպասում են իրենց հայրիկին, իսկ ես վերջին շունչս եմ քաշում… գետինը մարմինս քաշում է… չեք տեսնում ինչպես եմ ընկնում, դուք էլ չեք հավատում…»: Իսկ որոշ ժամանակ անց, ճըշտում է ամսաթիվը. «Վերջին գիշերն է… Մարտը չեմ վերջացնի»: Սա Թումանյանի վերջին կանխազգացումն էր, որն իրականացավ մեկ օր ուշացումով:
Վերջինը դարձավ ոչ թե այդ, այլ հաջորդ գիշերը: Մարտի 23¬ին, դեռ լույսը չբացված, սկսեց ձյուն գալ: Նրա կյանքի վերջին ձյունը: Արեգը եկավ ժամը 12.30¬ին և իր հետ ինչ¬որ հեքիմ բերեց, որը, ինչպես ասում էին, քաղցկեղով հիվանդ շուրջ տասը անհույս հիվանդ էր բժշկել: Թումանյանը կարճ ժամանակով որոշ թեթևություն զգաց, ասաց. «Դուք ինձ կենդանացրիք ու մի քանի ժամվա կյանք տվեցիք»: Հետո հարցրեց բժշկին. «Ի՞նչ է մարդ ասածը»: Բժիշկը, ցանկանալով գուշակել իրենից սպասվող պատասխանը, ասաց. «Ոչինչ»: Սակայն Թումանյանը ուղղեց նրան. «Մարդն ամեն ինչ է…»: Դա ասում էր մահամերձ բանաստեղծը, որը մահվան աչքերի մեջ իր արտացոլումն էր տեսնում և որը կես քայլի վրա էր գտնվում անէության անհունից: Ցերեկվա ժամը մեկին բոլորին հրաժեշտ տվեց, համբուրեց երեխաներին, ասելով. «Ղոչա՛ղ կացեք»: Այնուհետև լեզուն կապվեց: Բանաստեղծի այդ վերջին ժամերի մասին այսպես է պատմում Արեգը. «Մոտեցա, գրկեցի, ասեցի՝ հայրիկ ջան, էստեղ եմ, ղոչաղ կաց, դեղ եմ բերել, էն մարդը գալիս ա: Ոչինչ չպատասխանեց, աչքերը լայնացան, մահվան ապակու նման խորը և մեղադրողի հայացքով խորը նայեց ինձ վրա, մի հայացք, որը ես երբեք չեմ մոռանա…»:
Սկսվեց հոգեվարքը: Սիրտը դադարել էր բաբախելուց, սակայն շնչառությունը դեռ կար: «Ձախ աչքից, ¬ շարունակում է Արեգը, ¬ բարձի վրա կաթեց երկու արցունք: Գուցե չասած խոսքերն էին…»:
Մահը վրա հասավ երեկոյան ինն անց տասը րոպեին: Օրացույցի վրա 1923 թ. մարտի 23¬ն էր:
…Բանաստեղծի դին Թիֆլիս տեղափոխելու համար պահանջվեց ամբողջ մեկ շաբաթ: Սգավոր գնացքը Մոսկվայից դուրս եկավ մարտի վերջին օրը: Ճանապարհին գրեթե բոլոր կայարաններում հայ բնակչության պահանջով գնացքը կարճատև կանգնում էր: Ավելի երկար էին կանգառները Խարկովում, Ռոստովում, Արմավիրում, Դերբենտում, Բաքվում: Այդ քաղաքներում հոգեհանգստի արարողություն էր կատարվում: Հայությունը հրաժեշտ էր տալիս իր սիրելի բանաստեղծին: Եվ ոչ միայն հայությունը: «Ես չեմ հիշում, ¬ վկայում է վրացի ժամանակակիցը, ¬ որ տարբեր ժողովուրդների բանաստեղծները այդպիսի անկեղծությամբ ճանապարհ դնեին որևէ մեկին»:
Գնացքը Թիֆլիս ժամանեց ապրիլի 7¬ին: Թումանյանի թաղումը կատարվեց ապրիլի 15¬ին, Խոջիվանքի գերեզմանատանը, Րաֆֆու շիրիմի կողքին:

Comments
Post a Comment