Երևան 2800-ը և էկոլոգիական խնդիրները
Գարնանային Էտը, Օդի աղտոտվածությունը
Շուտով գարուն է գալու, ինչպես միշտ սկսվելու է գարնանային էտը: Երբ ուսումնասիրենք անցած տարների էտերը, ապա կնկատենք, որ բնակչության մեծ մասը դժգոհ է և բողոքում է. ասում են, թե արդեն էտված ծառերն են էտում: Ի պատասխան բողոքի՝ էտման աշխատանքներն իրականացնողներն ասում են.

Քաղաքային էտով զբաղվողների ղեկավարները պնդում են, որ ամեն բան արվում է ըստ մասնագետների ցուցումների: Սակայն վերջերս էլ նկատել ենք, թե ինչպես են անխնա կերպով սրբում-տանում ծառերը, որոնք փոքր ինչ թեքված են դեպի մայրուղիները: Ասում են իբրև, ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության
մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող
ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների
հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային
տարածքներում:
«Խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնանային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:
Գարնանային էտը նաև հանգեցնում է անապատեցմանն ու օդի աղտոտվածությանը: Բոլորիս էլ հայտնի է, որ Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է, իսկ անապատեցումը՝ ակնհայտ: Հետազոտությունների արդյունքում քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի
հյուսիսային հատվածը` Նորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ
արդյունաբերական հարավը` ծանր մետաղներով: Ըստ փորձագետի` փոշու
ծանրաբեռնվածությունն էլ ավելի է բարձրանում հատկապես ամռան ամիսներին: Դրան էլ գումարած էտում են, ինչքան հնարավոր է շատ: Երևանում շատ են էկոլոգիական խնդիրները, և ավելանալու են: Տնտեսական զարգացման և
համագործակցության
կազմակերպության փորձագետները եկել են այն եզրահանգման, որ 2020 թ.-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ
կմահանա օդի աղտոտվածության
պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը
կտրուկ չփոխվի: Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի
և հողի աղտոտվածությանը:Երևանում ամեն երկրորդ կամ երրորդ մարդը վստահ եմ, որ ունի խնդիր կապված ալերգիայի կամ այլ հիվանդությունների հետ: Մարդիկ կարող են փոշուց
ալերգիաներ ունենալ, փոշուց կարող է
մարդու մաշկը գռգռվել, և շատ լուրջ
խնդիրներ առաջացնել առողջության
համար:
Աչքերը կարող են շատ մեծ վնաս կրել,
օդի ախտոտվածության պատճառով:
Փոշին լցվելով աչքերի մեջ կարող է
առաջացնել մի շարք խնդիրներ:
Երևանի օդի աղտոտվածությունը 2-3 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանները:
«Խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնանային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:

Comments
Post a Comment