Ամբողջ երկրի տարբերությունը

    Ամեն կիրակի առավորտյան ես կարճ քայլքի եմ գնում տանս մոտ գտնվող այգի: Այնտեղ՝ այգու անկյունում, մի լճակ կա: Ամեն անգամ, երբ քայլում եմ այս լճակի կողքով, տեսնում եմ մի ծեր կնոջ՝ նստած լճի ափին, կողքին մի մետաղյա վանդակ դրված:
Անցած կիրակի իմ հետաքրքրությունը ավելի մեծացավ, ես կանգ առա, մոտեցա նրան: Ինչքան մոտենում էի նրան, հասկանում էի, որ մետաղյա վանդակը փոքր թակարդ էր: Այնտեղ կային երեք կրիաներ՝ անօգնական, դանդաղ քայլող դեպի թակարդը: Նա արդեն ուներ չորս կրիա, որոնց զգուշորեն խնամում էր, խոզանակով մաքրում:
-Ողջո՛ւյն,- ասացր ես,- ես քեզ ամեն կիրակի առավոտյան  տեսնում եմ այստեղ: Եթե իմ հետաքրքրությունը չի անհանգստացնում Ձեզ, ապա կցանկանայի իմանալ, թե ինչ եք անում այդ կրիաներին:
Նա ժպտաց.
-Ես նրանց պատյաններն եմ մաքրում,- պատասխանեց նա,- այն ամենը, ինչ կա կրիայի պատյանի վրա, ջրիմուռներ, խոտաբույսեր, նվազեցնում է կրիաների ջերմության կլանման ունակությունը և խոչընդոտում է լողալու ունակությանը: Ժամանակի ընթացքում պատյանը կթուլանա և կկոտրվի:
-Օ՜, սա իսկապես հաճելի արարք է Ձեր կողմից,- բացականչեցի ես:
Նա շարունակեց.
-Ես ամեն կիրակի մի քանի ժամ եմ անցկացնում, հանգստանում եմ լճի ափին նստած և օգնում եմ այս փոքրիկներին: Սա մյուսներից տարբերվելու իմ յուրահատուկ ձևն է :
-Բաց ծովում, օվկիանոսում ապրող կրիաներն ամբողջ կյանքի ընթացքում իրենց վրա են կրում այդ խոտաբույսերը, այնպես չէ՞,- հարցրի ես:
-Դժբախտաբար այո,- պատասխանեց նա:
Ես քորեցի գլուխս.
-Լա՛վ, չե՞ք կարծում, որ դուք Ձեր ժամանակն ավելի արդյունավետ կարող եք ծախսել: Նկատի ունեմ՝ կարծում եմ, որ Ձեր ջանքերը շատ բարի են, սակայն բաց ծովում ապրող բազմաթիվ կրիաներ կան ամբողջ աշխարհում: Եվ նրանց 99%-ի կողքին Ձեզ պես բարի մարդիկ չկան, ովքեր կմաքրեն նրանց պատյանները: Այսպիսով, ոչ մի վիրավորանք, բայց ինչքան ճշգրտությամբ եք դուք Ձեր ջանքերը կենտրոնացնում այստեղ, որ տարբերությունը նկատվի:
 
Կինը ծիծաղեց: Ապա նա ներքև նայեց կրիաներին, մաքրեց վերջին ջրիմուռը պատյանի վրայից և ասաց.
-Սիրելի՛ս, եթե այս փոքրիկ արարածը կարողանար խոսել, նա կասեր քեզ, որ ես հենց նոր փոփոխություն արեցի աշխարհում:
Գաղափարախոսությունը: Դու կարող ես փոխել աշխարհը, միգուցե ոչ ամենը միանգամից, բայց մեկ մարդ, մեկ կենդանի և մեկ լավ արարք ժամանակի ընթացքում: Արթնացի՛ր ամեն առավոտ և մտածի՛ր, թե ինչ-որ անում ես, արդյոք փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ:
Նյութի աղբյուր

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն