Մտորումներ
Ինչ դարձել
եմ սեբաստացի
(այս ուսումնական տարվա սկզբից), ինձ կրթահամալիրի մի մասն եմ համարում, նրա
մի մասնիկը
ու փորձում
եմ չկտրվել
սեբաստացիական առօրյայից,
նորանոր բացահայտումներ եմ անում: Ճամփորդությունները
դեպի Հայաստանի տարբեր վայրեր, գյուղեր
ու քաղաքներ,
այլ հաճույք ու հետաքրքրություն են: Տարվա
սկզբից փորձում
եմ ներառվել տարբեր աշխատանքներում:
Իմ կարծիքով,
ստացվում է:
Բայց բացահայտել մեր պատմական Հայաստանը մեկ այլ հետաքրքրություն
ունի գոնե
ինձ համար: Երկար էի մտածում՝ արժի՞ արդյոք գնալ, թե՞ ոչ,
սակայն, կարծում եմ, առիթը բաց թողնելու դեպքում շատ կփոշմանեի: Սկսել
ենք ուխտագնացության
նախապատրաստական աշխատանքները, նյութեր ձեռք
բերել, կարդացել,
ծանոթացել: Էս
ինչքա՜ն բան
կա տեսնելու,
ինչքա՜ն բան
կա կարդալու
և ծանոթանալու: Ոգևորվածությունս բավականին շատ է. չեմ համբերում՝
երբ ենք գնալու: Կարծում եմ՝ այս ճամփորդությունը ոչ միայն հետաքրքիր և
անմոռանալի պահեր է պարգևելու, այլ նաև նոր ծանություններ, որը ես շատ եմ
կարևորում: Ուսումնասիրելով ճամփորդության երթուղին՝ ամենից շատ ուզում եմ
խոսել Լիմ կղզու մասին: Կղզին Վանա լճում է գտնվում, որը լճի ամենամեծ կղզին է,
երկարությունը 2 կիլոմետր է, վաղ ժամանակներում միացած է եղել ցամաքին, որից
անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։: Ասում են, թե Հայոց Մեծ
եղեռնի ժամանակ շուրջ 12
000 կանայք և երեխաներ 3 օրվա ընթացքում անցել են
կղզի, իսկ նրանց անցումը հսկել են մի քանի հայկական ֆիդայական ջոկատներ: Ըստ
ավանդության՝ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչը Լիմում հիմնադրել է Լիմի
անապատը, որտեղ 14-րդ դարի սկզբին գործել են երեք եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին,
Սուրբ Կարապետ և Սուրբ Գևորգ եկեղեցիները, սակայն պատմական փաստերը բացակայում են։ Կղզու վրա մինչ այժմ պահպանվում են Սուրբ Գևորգ հայկական
եկեղեցու ավերակները, պահպանվում են նաև գերեզմաններ ու խաչքարեր։ Գտնվելով
կղզու վրա, այսինքն՝ բնականորեն պաշտպանված վայրում՝ միաբանների
համար հնարավորություն է ստեղծվել առանձնանալ աշխարհիկ կյանքից, հեռու
գտնվել վտանգներից և խաղաղ պայմաններում նվիրվել վանական կյանքին ու
մշակութաստեղծ գործին։ Անապատի վաղ շրջանի գործունեության մասին
տվյալներ չկան։ Վկայություն կա, որ 884 թվականին այստեղ գրչագիր է
ընդօրինակվել, ինչը փաստում է 11-րդ դարում կղզում գործող վանքի և
գրչության կենտրոնի մասին։
Այժմ չեմ կարող շատ պատմել, սակայն երբ վերադառնամ, կարծում եմ՝ դեռ երկար եմ խոսելու ուխտագնացության
մասին: Ինձ մնում է մի լավ ուսումնասիրել հին եկեղեցիների, քաղաքների պատմությունը, որ ավելի ամրապնդեն գիտելիքներս՝գնալուց
ու սեփական
աչքով տեսնելուց
առաջ: Այս ոգևորության հետ մեկտեղ նաև սրտումս ցավ կա, անհանգստություն,
մի տեսակ
տագնապ: Չէ՛,
վախի հետ
կապ չունի,
ցավ է
երևի, որի մասին, կարծում եմ, չարժի խոսել այս պահին:
Գնում եմ՝ տեսնելու…
Գնում եմ՝ բացահայտումներ անելու…
Գնում եմ՝ մեր՝ իմ, քո, բոլորիս պապերի երկիրը….
Գնում եմ՝ տեսնելու…
Գնում եմ՝ բացահայտումներ անելու…
Գնում եմ՝ մեր՝ իմ, քո, բոլորիս պապերի երկիրը….
Comments
Post a Comment