Դեպի պատմական Հայաստան
Նախքան ուխտագնացությունը
ես ասել էի՝ Ինչ դարձել եմ սեբաստացի (այս ուսումնական տարվա սկզբից), ինձ կրթահամալիրի մի մասն եմ համարում, նրա
մի մասնիկը ու փորձում եմ չկտրվել սեբաստացիական առօրյայից, նորանոր բացահայտումներ եմ անում:
Ճամփորդությունները դեպի Հայաստանի տարբեր վայրեր, գյուղեր ու
քաղաքներ, այլ հաճույք ու հետաքրքրություն են: Բայց բացահայտել մեր
պատմական Հայաստանը մեկ այլ հետաքրքրություն ունի գոնե ինձ համար: Երկար էի մտածում՝ արժի՞ արդյոք գնալ, թե՞ ոչ,
սակայն, կարծում եմ, առիթը բաց թողնելու դեպքում շատ կփոշմանեի: Սկսել
էինք ուխտագնացության նախապատրաստական աշխատանքները, նյութեր ձեռք բերել, կարդացել,
ծանոթացել: Ինչքա՜ն բան կար տեսնելու, ինչքա՜ն բան կար կարդալու և ծանոթանալու: Ոգևորվածությունս բավականին շատ էր. չէի համբերում՝
երբ ենք գնալու: Կարծում էի՝ այս ճամփորդությունը ոչ միայն հետաքրքիր և
անմոռանալի պահեր է պարգևելու, այլ նաև նոր ծանություններ, որը ես շատ եմ
կարևորում:
Մի քանի օր է ինչ վերադարձել ենք, սակայն տպավորություններս
այնքան մեծ են, որ չեմ կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ արդեն տանն եմ: Ոգևորվածությանս
հետ միասին նաև խորն է դարձել այն ցավը, որն ունեի սրտումս: Արարչի կողմից ստեղծված
աննկարագրելի բնություն, մարդու ձեռակերտ շինություններ, քանդակներ, հայի շնչով գոյատևող
յուրաքնչյուր քար ու ավազի հատիկ, լճում իրենց թախիծն արտահայտող կաթիլներ: Մզկիթի
վերածված կամ ավերված եկեղեցիներ, որոնք խոսուն աչքերով հառաչում են կարծես.
<<Ինչ էլ որ ունեք, չկորցնե՛ք, մի օր նորից, արդեն որպես մի ամբողջական երկիր,
հանդիպելու ենք>>: Երբ լսում ես նրանց ձայնը հառաչանքի, անկախ քեզնից հուզվում
ես, վհատվում: Չարենցի տնից, Չլդըր
լիճից՝ մինչև Անի: Ունեինք չորս օր բացահայտումներ անելու, որը քիչ էր
թվում, սակայն ժամերն այս անգամ մեր կողմից էին. դանդաղ էին շարժվում: Առաջին օրը չավարտված՝
թվում էր՝ մեկ շաբաթ է, ինչ գտնվում ենք մեր պապերի երկրում: Ճանապարհը երկար էր, պատուհանից
դուրս էի նայում, հարազատ շունչ կար, հարազատ էր ամեն բան: Չէի պատկերացնում, որ մեր
Արևմտայ Հայաստանը՝ մեր եղբայրը, պահպանել է իր մեջ հայու գենը, հայու հոգին: Ինչպես
զույգ եղբայրները չէին կարողանա միմյանցից հեռու ապրել, այդպես էլ նրանք: Ե՛վ Արևելան,
և՛ Արևմտյան Հայաստանները իրենց մեջ են պահում միմյանց, որն էլ նրանց դարձնում է միասնական:
Մոտիկ են իրար, միևնույն ժամանակ հեռու:
Պահեր էր լինում, երբ մոռանում էի, թե ուր
եմ, տպավորություն էր, կարծես քաղաքից եմ դուրս եկել պարզապես: Խոսեմ ինձ համար ամենատպավորիչի
մասին: Վանա լիճն իր երեք հրաշքներով: Չէի պատկերացնում, որ այսքան կսիրեմ այս կղզիները:
Երկրորդ օրն էր, նավարկեցինք դեպի Աղթամար կղզի: Նավի վրա հրաշալի էր ամեն բան: Մեզ
հետ էին նաև մարդիկ, ովքեր, իմանալով որ հայ ենք, ուրախանում էին: Մեկն ասում էր տատն
է հայ եղել, մյուսն ասում էր մայրը: Աչքերի փայլով նայում էին մեր հայկական դրոշին,
անգամ ցանկացան լուսանկարվել:Ահա ափ հասանք: Եկեղեցին իր ողջ հմայքով կանգնած էր ճիշտ
աչքերիս դիմաց, երանություն էր: Մեր պատերն անգամ խոսում են: Եկեղեցու վրա զարդանախշերի
պես Աստվածաշնչյան պատմություններ էին նկարագրված, ճիշտն ասած ինձ դրանք ամենից շատ
դուր եկան: Ադամից ու Եվայից, մինչև Դանիելն իր մեծ հավատքով: Եկեղցին ունի անուն՝
Սուրբ Խաչ: Այն բարեբախտաբար վերանորոգված էր, ինչը չեմ կարող ասել Լիմ և Կտուց կղզիների
վրա տեղակայված եկեղեցիների մասին: Կտուցի եկեղեցում վերջերս կրկին անմարդկային կերպով
մեծ ավերվածություններ էին արել: Իսկ Լիմ կղզու մասին խոսելն ավելորդ է: Մեզ դիմավորեցին
թռչող բարեկամները մեր, որոնք այդ կղզում պահապաններն էին: Կարող եմ մեծ համարձակությամբ
և վճռականությամբ ասել, որ նորից եմ գնալու, վերադառնալու եմ և այս անգամ ուրիշ աչքերով
եմ ուսումնասիրելու ու վայելելու:
Նախքան ուխտագնացությունը
ես ասել էի՝ Ինչ դարձել եմ սեբաստացի (այս ուսումնական տարվա սկզբից), ինձ կրթահամալիրի մի մասն եմ համարում, նրա
մի մասնիկը ու փորձում եմ չկտրվել սեբաստացիական առօրյայից, նորանոր բացահայտումներ եմ անում:
Ճամփորդությունները դեպի Հայաստանի տարբեր վայրեր, գյուղեր ու
քաղաքներ, այլ հաճույք ու հետաքրքրություն են: Բայց բացահայտել մեր
պատմական Հայաստանը մեկ այլ հետաքրքրություն ունի գոնե ինձ համար: Երկար էի մտածում՝ արժի՞ արդյոք գնալ, թե՞ ոչ,
սակայն, կարծում եմ, առիթը բաց թողնելու դեպքում շատ կփոշմանեի: Սկսել
էինք ուխտագնացության նախապատրաստական աշխատանքները, նյութեր ձեռք բերել, կարդացել,
ծանոթացել: Ինչքա՜ն բան կար տեսնելու, ինչքա՜ն բան կար կարդալու և ծանոթանալու: Ոգևորվածությունս բավականին շատ էր. չէի համբերում՝
երբ ենք գնալու: Կարծում էի՝ այս ճամփորդությունը ոչ միայն հետաքրքիր և
անմոռանալի պահեր է պարգևելու, այլ նաև նոր ծանություններ, որը ես շատ եմ
կարևորում:
Մի քանի օր է ինչ վերադարձել ենք, սակայն տպավորություններս այնքան մեծ են, որ չեմ կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ արդեն տանն եմ: Ոգևորվածությանս հետ միասին նաև խորն է դարձել այն ցավը, որն ունեի սրտումս: Արարչի կողմից ստեղծված աննկարագրելի բնություն, մարդու ձեռակերտ շինություններ, քանդակներ, հայի շնչով գոյատևող յուրաքնչյուր քար ու ավազի հատիկ, լճում իրենց թախիծն արտահայտող կաթիլներ: Մզկիթի վերածված կամ ավերված եկեղեցիներ, որոնք խոսուն աչքերով հառաչում են կարծես. <<Ինչ էլ որ ունեք, չկորցնե՛ք, մի օր նորից, արդեն որպես մի ամբողջական երկիր, հանդիպելու ենք>>: Երբ լսում ես նրանց ձայնը հառաչանքի, անկախ քեզնից հուզվում ես, վհատվում: Չարենցի տնից, Չլդըր լիճից՝ մինչև Անի: Ունեինք չորս օր բացահայտումներ անելու, որը քիչ էր թվում, սակայն ժամերն այս անգամ մեր կողմից էին. դանդաղ էին շարժվում: Առաջին օրը չավարտված՝ թվում էր՝ մեկ շաբաթ է, ինչ գտնվում ենք մեր պապերի երկրում: Ճանապարհը երկար էր, պատուհանից դուրս էի նայում, հարազատ շունչ կար, հարազատ էր ամեն բան: Չէի պատկերացնում, որ մեր Արևմտայ Հայաստանը՝ մեր եղբայրը, պահպանել է իր մեջ հայու գենը, հայու հոգին: Ինչպես զույգ եղբայրները չէին կարողանա միմյանցից հեռու ապրել, այդպես էլ նրանք: Ե՛վ Արևելան, և՛ Արևմտյան Հայաստանները իրենց մեջ են պահում միմյանց, որն էլ նրանց դարձնում է միասնական: Մոտիկ են իրար, միևնույն ժամանակ հեռու:
Comments
Post a Comment