Ուսումնական նախագիծ «Հայ ժամանակակից գրողներ»

 Կույրինը կույրին.  Հրաչյա Սարիբեկյան

 

  Հ. Սարիբեկյանն այստեղ ներկայացնում է իր հերոսի հետ կատարվածը, ով մոր շիրմաքարի մոլախոտերը նոր էր մաքրել և պատրաստվում էր հեռանալ, սակայն նրա ներկայությունը զգում է մի ծերունի՝ կույր, ձեռնափայտով խարխափող, և նա չի կարողանում խույս տալ: Նա շրջում էր գերեզմանովում, և թվում էր, թե մեռյալների շիրմաքարերն իրեն են նայում ժպտալով: Կույր ծերունին ասում է, որ ցանկանում է նրա օգնությունը և որ ինքն իր գերեզմանն է փնտրում: Նա հիշեց գերեզմանոցի ճանապարհի եզրապատի կավճե զգուշացումներից մեկը` ԵՐԲԵՔ ՉՃԱՄՓՈՐԴԵՍ ՄԵՌՅԱԼԻ ՀԵՏ: Մեռյալների քարացած հայացքների ու մահից կորզած ժպիտների ներքո հետ դարձան գերեզմանոց: Նրանք ժպտում էին, ասես հավանություն էին տալիս, որ ուղեկցում է կույրին: Հիշեց գերեզմանոցի մուտքի կավճե գրությունը. ՑԱՆԿԱՑԱԾ ԶԲՈՍԱՆՔ, ԱՆԳԱՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ, ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼ: 

Հետագայում դեպքերն այնպես զարգացան, որ գտան ծերունու շիրմաքարը, որի վրա գրված էր ծննդյան թվականը, սակայն բաց էր թողնված մահվան թվականը: Արևի ճառագայթներն ուղիղ ընկամ ծերունու գրպանից ընկած մետաղադրամների վրա, որոնք ուշադրություն գրավեցին: Տղան մտորում էր՝ վերցնել, թե ոչ: Ի վերջո նա վերցրեց դրանք և լուռ հեռացավ: |Շարժվեց դեպի եկեղեցին: Եկեղեցին, որի կողին միշտ նստած էր Մարիամ տատը: Սովորաբար տղան նրան մետաղադրամներ էր թողնում, այս անգամ էլ բացառություն չէր: Խղճի հանգստության համար էր անում, մտավ եկեղղեցի, մոմ վառեց: Կարծում էր, թե մոմ վառելով ծղճի հանգստություն կունենա, ծերունին էլ կգտնի հետդարձի ճանապարհը, ապա ձեռքը գրպանը տարավ, շոշափեց նոր կոշիկների գումարը:

 

 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն