Սեպտեմբերի 24-28
1. Համեմատե՛ք Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիրը Մ. Սարաֆյանի ծրագրի հետ /գրավոր/
Մովսես Սարաֆյանն իր ծրագիրը կազմել և Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային է ներկայացրել 1769թ-ին: Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն ու Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրման մասին իրենց ծրագիրը և հայ-ռուսական դաշնագրի 18 հոդվածից բաղկացած նախագիծը կազմել են 1780-ական թթ-րի սկզբին:
Մ. Սարաֆյանն առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ուղարկել Վրաստան: Ընդ որում, զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի ու ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանը գտնում էր, որ հակաթուրքական պայքարի մեջ անհրաժեշտ է ընդգրկել նաև Արցախի մելիքներին՝ տրամադրելով նրանց ռազմական հանդերձանք ու զենք: Սարաֆյանի ծրագրի համաձայն՝ Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:
Հ.Արղությանն ու Հ.Լազարյանն առաջարկում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դաշնակից Ռուսաստանը հայաստանում ունենալու էր որոշակի քանակությամբ զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Ի տարբերություն Սարաֆյանի՝ Հ.Արղությանն ու Հ Լազարյանը գտնում էին, որ Հայոց թագավորն ընտրվելու էր ռուսական կայսրի կողմից, որից հետո օծվելու էր Էջմիածնում, առաջարկում էին Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին, սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Ըստ նրանց ծրագրի՝ նախկին հողատերերին վերադարձվելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Նրանք առաջարկում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանին նավահանգիստ տրամադրել, ինչի մասին չենք տեսնում Սաֆարյանի ծրագրում:
2. Վեր հանե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերի կարևոր դրույթները /գրավոր/.
Comments
Post a Comment