Ինչո՞ւ էր լռում հանճարը…
Հանճարեղ Կոմիտասի ողբերգական վախճանից անցել է գրեթե ութսուն տարի, սակայն մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է տալիս
գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար։ Զարմանալի է, բայց փաստ. կյանքում լինելով հասարակ ու պարզ անձնավորություն՝ Կոմիտասն իր մահից հետո թողել է բազմաթիվ գաղտնիքներ և առեղծվածներ։
Կոմպոզիտորի մահվան վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Ի վերջո, ինչո?ւ էր լռում հանճարը, ի?նչ էր կատարվել իրականում: Արդյոք ո՞րն է իրականություն, ո?րը` պատրանք, որոշե’ք ինքներդ։
Կոմպոզիտորի մահվան վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Ի վերջո, ինչո?ւ էր լռում հանճարը, ի?նչ էր կատարվել իրականում: Արդյոք ո՞րն է իրականություն, ո?րը` պատրանք, որոշե’ք ինքներդ։
1991
թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական
համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության
դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության և մահվան թեմայով
դիսերտացիա պաշտպանեց՝ ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել և չի
տառապել մտագարությամբ։
Երբ գիտության և մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի
հարավից՝ աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում։ Կոմպոզիտորի
մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաև նրա հետ
աքսորում եղած, «Բյուզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը։ Նրա հավաստմամբ,
նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի և
փրկության «աղբյուր»՝ զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ և ուժեղ կամքով։
Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի
խորացում։ 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը,
նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը՝ ստեղծելով դաշնամուրային
մի քանի պար։ Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ: 1922 թվականի
օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի
համեստ էին, իսկ բուժման ծախսերը՝ քիչ։ Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը
կնքեց իր մահկանացուն։
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե՛ Կոստանդնուպոլսում, թե՛ Փարիզում Կոմիտասին
խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան։ Թուրքական կառավարության իրականացրած
կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի
մոտ... Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար։ Ինչպես՞
կարող էր Կոմիտասը մարդկային ոճրագործության մասին խոսել նրա հեղինակի հետ...
Փարիզյան
հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության
աստիճանը։ Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենևին էլ անմեղսագիտակ վիճակում
չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում։
Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա։ Այնտեղ ասվում է, որ
նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում և
Ռուսաստանում և առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռևս 1898 թվականին։ Սա չի
կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների` այդ
շրջանում նա սովորում էր Գերմանիայում։
Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ
շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում։ Ըստ երևույթին, թյուր ախտորոշումն
հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը...
Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս։ Բժիշկ
Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր։ Նա ոչ
թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել։ Կոմիտասն ինքն էր որոշում՝ խոսե՞լ այցելուի
հետ, թե՞ ոչ։
Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ
հոգեբուժությունում հիվանդի և բժշկի միջև լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր։
Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի և հիվանդների հետ նրա շփման
բացակայությունը։
Մինչև կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգևորականի իր փարաջայից։
Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից
և օրացույցից՝ նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը և հետևողականորեն պահում
այն։
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը հերքում է նաև Կոմիտասի վեներական հիվանդության մասին
վարկածը, որն, իբր, հանգեցրել էր մտքի ցնորմանը։ Կոմպոզիտորի հիվանդության պատմության
մեջ չկա ոչ մի գրառում նաև սիֆիլիսով հիվանդ լինելու մասին։ 1906 թվականին արյան
անալիզի պատասխանը նույնպես հերքում է նման ախտորոշումը։
Ելնելով այս փաստարկներից՝ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն
ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին
նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական
աշխատանքը, շփումը հասարակության հետ։
Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը։ Բանը նրանում է, որ
հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ։ Դա նպաստեց կոմպոզիտորի
ոտքի բորբոքմանը՝ առաջացնելով ոսկրաբորբ։ Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին
1948-1950-ական թվականներին։ Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն...
«Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ Կոմիտասն ունեցել է որոշակի ընկճախտային դրսևորումներ, որոնք չեն կարող բնորոշվել որպես հոգեկան հիվանդություն։ Ավելին, կա տեսակետ, որն առհասարակ մերժում է նրա հոգեկան հիվանդ լինելու փաստը»,-ասում է ֆրանսիացի մասնագետը:
Comments
Post a Comment