Նշանադրություն

     Հին ուխտում եբրայերեն «aras» բառը թարգմանվում է որպես «նշանված», որը նշանակում է՝ «որոշակի պարտականություններ ամուսնության վերաբերյալ»: Այլ խոսքով՝ կապել ինքդ քեզ մեկ ուրիշի հետ ամուսնության խոստմունքով: Իսկ անգլերեն լեզվում «նշանադրություն» բառն ունի բառացիորեն այդպիսի նշանակություն ՝ «engagement», այսինքն՝ «պարտականություն»:Նշանվածները՝ տղամարդն ու կինը, համարվում են ամուսիններ, սակայն որոշակի իրավունքների բացակայությամբ։Տեսակետս սկսեմ օրինակով։ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքում կան զարդեր, որոնք ոչ միայն նյութական մեծ արժեք ունեն, այլև ընտանեկան մեծ արժեք, որոնք կարող են կրել միմիայն սահմանափակ թվով մարդիկ։ Իմ՝ իրավուքի վերաբերյալ ունեցած գիտելինքներն ու տրամաբանությունը, կարող է ասել, որ Հայաստանում նման օրենք չկա, ըստ որի՝ ընտանեկան արժեք ունեցող իրերը կարող են կրել սահմանափակ թվով մարդիկ։ Երբ տղան և աղջիկը նշանադրվում են և տղան՝ որպես նշան աղջկան է նվիրում մատանի կամ որևէ զարդ, որն ունի ընտանեկան մեծ արժեք, ապա տղան այլևս իրավունք չունի հետ պահանջելու այն։ Սակայն Հայաստանում, շատ չեն դեպքերը, երբ աղջիկը չի ցանկանում վերադարձնել նշանը՝ մատանին կամ զարդը։ Իհարկե, կլինեն դեպքեր, երբ աղջիկը կցանկանա ցավ պատճառել տղային՝ չվերադարձնելով նշանը, սակայն այդ դեպքում կարծում եմ տղան իրավունք չունի հետ պականջելու նշանը։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն