Ո՞վ է մարդը

Տարիներ շարունակ մարդը, ուսումնասիրություններ կատարելով, կարողացավ սահմանել բազում երևույթներ, գտնել բազում առեղծվածների գաղտնիքները։ Մարդու մեջ միշտ եղել է ցանկություն բացահայտելու անհայտն ու անհասանելին։ Ինձ համար մարդը աշխարհքիս երեսին եղող ամենայուրահատուկ և անկրկնելի ստեղծագործությունն է։ Ուսումնասիրելով մարդուն, ամեն օր ինձ հայելու առջև դիտելուց ես օր օրի համոզվում եմ մարդու յուրահատուկ լինելու փաստով։ Ինձ համար՝ որպես իրական քրիստոնեայի, հեշտ է հասկանալ մարդու էությունը, սահմանել մարդը, բայց քանի որ  ոչ բոլորը կարող են դա հասկանալ և ընկալել, փորձում են տարբեր կերպ սահմանել  մարդուն, բայց դեռևս ամբողջովին չեն հաջողում այդ գործընթացում։ Իրավական տեսանկյունից մարդն ունի իրավունքներ, պարտավորություններ, սահմանափակման չափորոշիչներ։ Տարբեր ուսմունքներ, տարբեր բնագավառներ փորձում են սահմանել մարդուն։ Մարդն ունի էութուն, հոգի, բնավորություն, խառնվածք։ Այս ամենը մեկ տեղ հավաքված է և մարդուն ամբողջական է դարձնում։ Մարդը սահմանելը հեշտ է թվում, սակայն մադրը ավելի խորը ու յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի։ Ոչ թե ուսումնասիրություն, թո որտեղ է գտնվում սիրտը և յուրաքանչյուր ոսկոր ինչ անուն ունի,այլ թե ինչ է իրականում կատարվում մարդու ներսում, որը ոչ շոշափելի է։ 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն