Զահրատ։ Կաղանդի Ծառ մը

Զահրատը արևմտահայ բանաստեղծ էր,  ծնվել է Կոստանդնուպոլսում։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը», «Առանց քարի, առանց խաչի խաչքար»  և «Բառերուն տակի քերթվածը»  ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:





Կաղանդի Ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը - յետոէ զարդեր ծառին վրայ


Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
  Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ - ոչ ծառ ոչ ալ զարդ -
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք։





Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն