ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն
ՄԱՅՐԻԿԻՍ Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ: Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք: Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն: Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան. Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ, Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան: Երբ քունըդ գա, լուռ գիշերով Հոգիդ գըրկեմ, համբույր տամ. Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան… Ամեն մարդու կյանքում մեծ դեր է խաղում մայրը: Ինչքան էլ մարդը առնական լինի, կամ անսիրտ մեկ է, երբ կարոտում է մորը, կորցնում է մորը դառնում է նորածնի պես փխրուն: Այս բանաստեղծության մեջ բանաստեղծը համադրել է հայրենիքի հանդեպ կարոտն ու մոր կարոտը, և մեզ է հանձնել նման հրաշալի բանաստեղծություն:Առաջին տան մեջ քունը իմ կարծիքով նկարագրում է մարդու հոգու հանգստությունը: Երբ մարդը հեռու է իր հայրենիքից, ապա իր հոգին հանգիստ չի լի...
Comments
Post a Comment