Դեպի Արագածոտնի մարզ․․․


 Ընդամենը հիսուն կիլոմետրև հայտնվում ես ուրիշ աշխարհում։ Դրսում ամենբան ծածկված է ճերմակ փաթիլներով՝ յուրաքանչյուրը իրարից տարբեր ույուրահատուկ։ Տաքուկ-տաքուկ նստած էի մեքենայի մեջ և նայում էի երկնքիցթափվող ձյան փաթիլներինիսկական ձմեռ էր դուրս նայելիս՝ զգում էի սառըշունչը։  Մեր ճամփորդական խմբով գնում ենք Արագածոտնի մարզկոնկրետ՝գյուղ Արագած։ Դե, եթե ձմեռն ու ձյունը  այդպես էլ համառորեն չեն գալիս, մենք կգնանք նրանց ընդառաջ, կգնանք իսկական ձմեռ տեսնելու, կգնանք նոր ծանոթությունների, նոր արկածների ու խաղերի հետևից: Նախքան գնալըգիտեինքոր այցելելու ենք Արագած գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը ևպատրաստ էինք նոր  ծանոթությունների։



 Կրթական փոխանակման ծրագրերը հետաքրքիր և նպատակային են։ Խոսեմդպրոցի մասին։ Նախ՝  դասարանները փոքրիկ էինլուսավոր ու  ու հյուրընկալաշակերտները մեծ ուրախությամբ ցանկանում էին ծանոթանակընկերանալ,իսկ ուսուցիչները համոզված ասում էինոր այցելելու են մեր կրթահամալիր։Ներկայացրինք կրթահամալիրի դպրոցներըուսուցման ձևըմեր Ագարակն ու Արատեսը, այլընտրանքային ծրագրերն ու մեզնից անպակասճամփորդությունները։ Ես, լինելով ավագ դպրոցի սովորողներկայացրի այնիմ վերաբերմունքը ուսուցման ձևի հանդեպ և մի փոքր էլ խոսեցի իմճամփորդությունների մասին։ Ապա իմ ընկերներից մի քանիսը շարունակեցինև ներկայացրին գրադարանըԱգարակըՄիջին, Գեղարվեստի և կրտսերդպրոցները։ Մի փոքր շրջեցինք դպրոցում. դեռ շատ բաներ կային շտկելուքանի որ շինարարական աշխատանքներ էին կատարվում։ Հետաքրքիր մի բան տեսաունեին մի պատորը լեցուն էր աշակերտների հաջողություններըփաստող պատվոգրերով և մեդալներով։ Իսկ հետո անցանք մեր հաջորդծրագրին։ Պատրաստված եկել էինք՝ վայելելու էինք ձմռան հրաշքը։ Սկսվեցին համատեղ խաղերը՝ դահուկ, սահնակ, ձնագնդի… Իրոք հրաշք էր, այդքան ճերմակ-ճերմակ ձյուն, այդքան շատ. վաղուց չէինք տեսել: Խաղալ-լուսանկարվել-թրջվել-մրսելուց հետո դպրոցի աշակերտներից մեկը հրավիրեց իրենց տուն: Զարմացա: Առանց զգուշացնելու տնեցիներին՝ հավաքեց թրջված մի մեծ խումբ ու տուն տարավ: Անկեղծ ասած՝ ուշադիր նայում էի. տեսնես՝ ինչ կասեն, ինչպես կընդունեն:  Տանտերերը մեզ մեծ ուրախությամբ ընդունեցին։Ո՛չ մի ավելորդ բառ կամ ակնարկ: Քիչ հետո հայկական նահապետական ընտանիքի հյուրընկալ հարկի տակ ծայր առան զրույցն ու խաղերը, կատակներն ու ծիծաղը: Մինչդեռ կարտոֆիլը վառարանում էրմենք հասցրինքմի լավ հանգստանալտաքանալ։ Սեղանը կամաց-կամաց ծանրաբեռնվում էր ծիսական ուտեստներով՝ չիր ու քաղցրավենիք, նոր թխված լավաշ ու կճուճում հորած պանիր, կանեփով տոլմա (առաջին անգամ էի տեսնում): Տանտիկինը հպարտությամբ կրկնում էր՝ բոլորը մերն է, տնական: Մենք ներսում նստածէինքիսկ դրսում ձյունը իր պարն էր պարում: Իմ և ընկերներիս անունից կարողեմ ասել՝ շնորհակալ ենք այդպիսի ջերմ ընդունելության, այդպիսի լավ օրվահամար։ Դե ինչժամանակն էր խմբով մի վերջին անգամ  լուսանկարվելու ևտուն վերադառնալու։ Բաժանվեցինք հարյուր տարվա ծանոթների, մտերիմների պես: Բաժանվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով: Ամբողջ ճանապարհին ձյունը մեզ ուղեկցեցմինչ հասանք Երևան։ Մեզ մոտաշնանային եղանակ էր՝ մեղմիկ զեփյուռով։ Ընդամենը հիսուն կիլոմետրու մենք էլի հայտնվեցինք մի ուրիշ աշխարհում                      
















Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն