Թարգմանություն․ Բաժակի ծանրությունը

Բաժակի ծանրությունը

Մեկ անգամ մի  հոգեբանության պրոֆեսոր քայլուր էր բեմի վրա՝ սովորեցնելով սթրեսի կառավարման հիմունքները աշակերտներով լեցուն վայրում։ Երբ նա բաժակով ջուր բարձրացրեց, բոլորը ակնկալում էին, որ հարցնելու էր նա, թե բաժակը կիսով չափ լեցո՞ւն է, թե կիսով չափ՝ դատարկ։ Սակայն, դրան հակառակ, ժպիտը դեմքին պրոֆեսրոը հարցրեց․
-Որքա՞ն ծանր է այս ջրով լի բաժակը։
Ուսանողները բղավեցին տարբեր պատասխաններ՝ սկսած մի քանի գրամից։
Նա պատասխանեց․
-Իմ պատկերացմամբ, այս ապակե բաժակի բացարձակ քաշը նշանակություն չունի։ Այն կախված է նրանից, թե ինչքան եմ այն պաում։ Եթե ես այն պահեմ մեկ-երկու րոպե, ապա այն բավականին թեթև է։ Եթե ես այն պահեմ ուղիղ մեկ ժամ, ապա ձեռքս կսկի մի փոքր ցավել։ Եթե ես այն պահեմ ուղիղ մեկ օր , ապա իմ ձեռքը կսկի դողալ, բռնվել և անզգայանալ՝ ստիպելով, որ գցեմ գետնին բաժակը։ Բոլոր տարբերակներում էլ բաժակի քաշը չի փոխվում, բայց ինչքան երկար եմ պահում, այդքան ծանր է թվում։
Մինչ դասարանը գլխով համաձայնության նշան էին տալիս, նա շարունակեց․
-Կյանքում ձեր սթրեսները և մտահոգությունները շատ նման են այս ջրով լի ապակե բաժակին։ Մտածե՛ք մի փոքր դրանց մասին, և ոչինչ չի պատահի։ Մտածե՛ք դրանց մասին մի փոքր երկար, և այն կսկսի ցավեցնել մի փոքր։ Մտածի՛ր դրանց մասին ամբողջ օրվա ընթացքում, և դու կսկսես թմրել և անզգայանալ՝ ի վիճակի չլինելով անել ոչինչ, մինչև դու կգցես դրանք։
Կարևոր է՝ հիշես, որ թողնես քո սթրեսներն ու անհանգստությունները։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում օրվա ընթացքում, երեկոյան, ինչքան հնարավոր է շուտ, ձեր բոլոր ծանր բեռները գցեք։ Մի՛ տարեք այն ձեզ հետ գիշերով և մյուս օր։ Եթե դու դեռ զգում ես երեկվա սթրեսի ծանրությունը , այն վառ ապացույցն է այն բանի, որ ժամանակն է բաժակով ջուրը գցելու։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն