Թումանյանը՝ հեքիաթագիր

Թերևս չկա այնպիսի երեխա, ով թումանյանական հեքիաթներով չի մեծացել։ Թումանյանին բոլորս ճանաչում ենք՝ որպես հեքիաթագիր, հետագայում՝ որպես թարգմանիչ, հասարակական գործիչ։ Մի քանի տարի առաջ հարցնեիք Թումանյանի հեքիաթների գրքում զետեղված հեքիաթների հաջորդականությունը՝ անգիր կասեի։ Այս պատմվածքները, հեքիաթները ոչ միայն հինգ-վեց երեխաների համար են, այլև անգամ իննսուն տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր տարիքում վերընթերցելիս նորովի եք ընկալելու ամեն բան։ Ուզում եմ ներկայացնելժ նրա հեքիաթներից ամենասիրվածները, որոնք յուրաքանչյուրս էլ կարդացել ենք, երբ հյուրեր են եկել տուն, պատմել ենք, ստիպել ենք, որ ամեն օր վերընթերցեն։























Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է նաև բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։
Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ 
Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ 
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։
Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն