Ստանում ենք գործնական գիտելիքներ, դատարաններ

  Տասնմեկերորդ դասարանի սիրելի առարկաներից մեկը իրավագիտությունն է: Քանի որ որոշակի ժամանակ է, ինչ որոշել եմ ապագա մասնագիտությունս, սա լավագույն առիթն է ընտրությունս հաստատելու համար: Առաջին կիսամյակում ուսումնասիրում էինք տարբեր իրավիճակներ և փորձում իրավական տեսանկյունից լուծում առաջարկել: Երկրորդ կիսամյակը սկսեցինք ուսումնասիրելով Սահմանադրությունը, դատական համակարգը ՀՀ-ում: Ձեռք բերեցինք որոշակի տեսական գիտելիքներ: Մեզնից ոչ ոք սակայն չէր պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում դատարանների պատերի ներսում ներսում:
   Կարծում եմ՝ այդքան էլ օրինական չի լինի, որ ներկայացնեմ, թե դատավարությունն ինչի մասին էր, սակայն մի փոքր կխոսեմ ընթացքի մասին: Նշեմ նաև, որ երկու անգամ եմ գնացել, որից առաջին անգամն էր, որ ամբողջական դատավարությանը կարողացանք ներկա գտնվել, սակայն այդ օրը դեռս վեջնական վճիռ չէին կայացնելու, քանի որ դեռևս որոշակի փաստեր կային, որոնք պետք է ուսումնասիրվեին, նաև տուժող կողմը պետք է ներկա գտնվեր: Դատավարության ընթացքում քննիչը ներկայացրեց յուրաքանչյուրի ցուցմունքները, քննության ընթացքում պարզաբանված տեսակետներն ու վկա անձի տեսագրությունը դիտեցին: Երկրորդ դատավարության ժամանակ որոշակի խնդիրներ էին առաջ եկել և դատը հետաձգվեց, այդ ընթացքում պետք է ամբաստանյալներից մեկի մասին տեղեկություն հավաքեն, դրանից հետո միայն կկարողանան վերջնական վճիռ կայացնել:
   Ամփոփեմ. այցը դատարան, շատերիս օգնեց՝ կողմնորոշվելու մեր հետագա մասնագիտության հարցում, որոշներն էլ պարզապես գործնական գիտելիքներ ձեռք բերեցին:

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն