Հայոց պատմություն (փետրվար)

Փետրվարի 25-Մարտի 1

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Արևմտահայ և Արևելահայ Ազգային խորհուրդները և դրանց նշանակությունը:
Անդրկովկասում ապաստան գտած 300 հազար արևմտահայ գաղթականները, ոգևորվելով ռուսական իշխանությունների նոր վերաբերմունքից և Ռուսաստանում հաստատված քաղաքական ազատությունների մթնոլորտից, սկսեց կազմակերպվել։

1917թ․ մայիսի 2-ից 11-ը Երևանում կայացավ արևմտահայերի առաջին համագումարը։ Ընդունվեցին որոշումներ մի շարք կարևոր հարցերի՝ փախստականներին օգնելու, հայրենիքում արևմտահայերի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, Ռուսաստանում եղած արևմտահայ մոտ 3500 ռազմագերիներին ազատ արձակելու, հայկական մարզերի տնտեսության վերաբերյալ ։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին՝15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը (կոմս), իսկ պատվավոր նախագահ՝ Անդրանիկը։

Վանի, Խնուսի և Էրզրումի մարզերում կարճ ժամանակ անց ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական  կազմակերպությունները։

1917 թ․ հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ։ Աշնան վերջերին հայկական մարզերում մոտ 300 հազար հայ բնակչություն կար։ Հայերից կազմակերպվում էին ժողովրդական խմբեր, որոնց թվաքանակն աստիճանաբար աճում էր՝ հուսալի հենարան դառնալով Հայաստանի վերականգնման նվիրական գործի համար։

Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ-ի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Բազմազան էր քննարկված հարցերի շրջանակը՝ ճակատի պաշտպանության, պարենային, փախստականության գործերի, Անդրկովկասում ինքնակառավարման մարմինների՝ զեմստվոների հաստատման մասին և այլն։

Ըստ համաժողովրդակցության որոշման՝ ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով, որն իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահն էր Ավետիս Ահարոնյանը, քարտուղարը՝ Ն․ Աղբալյանը։ Ազգային խորհրդի կազմը բազմակուսակցական էր, կային նաև անկուսակցականներ։  Ազգային քաղաքական նոր մարմինների ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի գործունեությունը։ Հայոց ազգայինխորհրդի նստավայրը Թիֆլիսն էր։

Հայոց ազգային խորհրդին բախտ էր վիճակված դառնալու հայության գործնական կյանքը տնօրինող մի կազմակերպություն, որի հիման վրա հետագայում ձևավորվեցին Հայաստանի Հանրապետության պետական մարմինները։

2. Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությաններկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի միջև։ Նշվեց Առաջին համաշխարհային պատերազմումՌուսաստանի պարտության և հեռանալու մասին։
Սույն պայմանագիրն անօրինական ու անվավեր է հետևյալ 2 պատճառով և, ըստ այդմ, որևէ իրավական հետևանք չունի հայ-թուրքական սահմանի համար.

1918 թվականին բոլշևիկները չէին հանդիսանում Ռուսաստանի օրինավոր և ճանաչված իշխանություններ, հետևաբար՝ իրավասու չէին միջազգային հարաբերությունների մեջ մտնել, առավել ևս՝ Ռուսաստանի անունից պայմանագիր կնքել,

Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել իրենց իսկ կնքողների կողմից՝ 1918 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի, իսկ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի կողմից (Մուդրոսի զինանդադարի 11-րդ հոդվածով)։

Փետրվարի 18-22

Առաջադրանքներ.
3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:
Նեմեսիս» – գործողություն՝ որի նպատակն էր պատժել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրական պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Ծրագիրը Նեմեսիս է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

2.Կազմակերպումը

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու:
Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝ ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել հայերի ցեղասպանությունը կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշները: Նրանք մեղադրվում էին Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ:

3.Հիմնական գործողությունները

-1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
-1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
-1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, որի հրամանով Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել էին, և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Այդ գործողության ժամանակ սպանվել է նաև վեևջինիս թիկնապահներից մեկը:
-1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:» Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
-1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին, Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության նախկին հիմնադիր: Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը
-1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ:

4.Դավաճանների սպանությունը

1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.
-1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:
-1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ որոնք սպանվեցին 1915 թվականին:
-1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:

5.Չկայացած դատավճիռներ

-Դատավճռի ցուցակը գլխավորում էին Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ: Էնվերը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդական բասմաչական շարժումը: 1922 թվականին կարմիր բանակի հրամանատր Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին Տաջիկստանում:
-Նազիմը վերադարձավ Թուրքիա, որտեղ կարճ ժամանակ անց Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկվեց:

4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 11-15

Առաջադրանքներ.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
Հայկական հարցը հայ ժողովրդի քաղաքական պատմության՝ օտար տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգնման, 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կառավարող շրջանների կողմից հայերի նկատմամբ իրագործված զանգվածային կոտորածների և տեղահանության միջոցով նպատակային բնաջնջման և արմատախիլ անելու քաղաքականության, դրա հետևանքով եվրոպական տերությունների կողմից օսմանյան կառավարությանը պարտադրվող հայկական բարեփոխումների իրականացման, հայ ինքնապաշտպանական ու ազգային ազատագրական պայքարի, ցեղասպանության միջազգային ճանաչման հետ առնչվող հիմնահարցերի ամբողջությունն է:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումը կոչում են Հայոց ցեղասպանություն: 

Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, հետագայում՝ ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից: 

Առաջին աշխարհամարտը հնարավորություն ընձեռեց երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկում գաղտնի ժողովի կայացրած որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը երիտթուրքական ծրագրի ճանապարհին արգելք էին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։

Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915-ի մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

1915-ի փետրվարին ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման տվեց ոչնչացնել բանակում ծառայող հայ զինվորներին: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և Անատոլիայի խորքերն աքսորվեց մոտ 800 հայորդի` գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, մտավորականներ, այդ թվում` խորհրդարանի հայ պատգամավորներ: Նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուսը` տեղ հասնելուն պես:

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել ջլատված Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ Օսմանյան կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Բացի այդ, 1908-ի հեղափոխության հետևանքով վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր խոստանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, բայց նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն է՛լ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: 

Իսկ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունն աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունն այդ վերելքը կասեցնելու, ինչպես նաև տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը տիրանալու միջոց էր: 

Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռ 1911-1912 թվականներին, երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:

Քանի՞ մարդու կյանք խլեց Հայոց ցեղասպանությունը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Մոտ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ գաղթական դարձավ։

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար: 

Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունն իրենց իսկ թուրք զինակիցների կողմից: 

1915-ի ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայերի բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերն ապրիլի 24-ին սկսեցին հհիշատակել Հայոց ցեղասպանության զոհերին: 

Ցեղասպանության երրորդ փուլում կանանց, երեխաների ու ծերերի ջարդն էր, դեպի սիրիական անապատ տեղահանությունը: Դրա ընթացքում թուրք զինվորները, ոստիկաններն ու քրդական ավազակախմբերը հարյուրհազարավոր մարդկանց սպանեցին, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ բռնության զոհ դարձան: Տասնյակհազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը թուրքական կառավարության զանգվածային տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխմամբ, քարոզչական միջոցներով ու լոբբինգային գործողություններով:
տեղաշարժերի դիտարկումներ կատարել՝ խուսափելով հակառակորդ զորքերի հետ շփումից: Թուրքական զորքերի մեծ մասը տեղակայվել էր Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում, որպեսզի հնարավորության դեպքում հարձակվեին ռուսական զորքերի վրա: Մեծ ուշադրություն պետք է հատկացվեր նաև Ստամբուլի և նեղուցների հսկողության վրա: Էդիրնե և Չաթալջա պաշտպանական շրջանները նախատեսված էին Օսմանյան կայսրության մայրաքաղաք և ռազմաճակատ տանող ճանապարհների պաշտպանության համար: Հիմնական ուժերը պետք է կենտրոնանային Չաթալաջայում:

1914 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո ռազմական պլանը փիրավիճակի փոփոխության հետ կապված հարկադրված պետք է փոխվեր: 1914 թվականի օգոստոսի 2-ին Գերմանական կայսրության հետ համաձայնագրի կնքմանը հաջորդեց Բուլղարիայի հետ համաձայնագրի կնքնմանը: Քանի որ Օսմանյան կայսրությունը դարձավ Կենտրոնական ուժեր դաշինքի անդամ, նրա թշնամին դարձավ ոչ միայն Ռուսաստանը, այլև Անտանտ դաշինքի այլ անդամներ: Ռուսաստանի և Սերբիայի դեմ հարձակման շարժառիթ կարող էր լինել Ռուսական կայսրության հարձակումը Կովկասի և Թուրքիայի արևելյան շրջանների վրա:

2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:

1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Ա. Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղության ի հրամանատարությամբ։

գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Հայ հասարակա-քաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին։

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն