Գործնական քերականություն
Գործնական քերականություն
1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:
Ե՛վ Հայաստանում ապրող հայերը, և՛ սփյուռքահայերը անհամբեր սպասում էին այդ որոշմանը։
Ո՛չ նախանձները, ո՛չ չարախոսները կարող են քանդել մեր ընկերությունը։
Թե՛ այսօր, թե՛ վաղը շատ զբաղված օր ենք ունենալու։
Կա՛մ ավագ դպրոցի աշակերտները, կա՛մ միջին դպրոցի աշակերտներն են պատասխանատու լինելու այսօրվա միջոցառման համար։
2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի´նչ է իր ձեռքինը:
Սըր Ուոլթըր Ռլեյնը՝ անգլիացի պետական գործիչ և ծովագնաց, Ամերիկայից Անգլիա էր տեղափոխել երկու բույս՝ կարտոֆիլ և ծխախոտ, որը շատերին պետք է զարմացներ, քանի որ երբևէ չէին տեսել ծխամորճ ծխող մարդ, և հենց մի այդպիսի դեպք էլ եղավ, երբ պարոնը աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, գալիս է ծառան՝ ինչ֊որ ծրար ձեռքին, և, տեսնելով, որ իր տիրոջ քթից և բերանից ծուխ է դուրս գալիս, մտածելով, որ վառվում է՝ դույլով ջուր է լցնում նրա վրա։
3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Աղջկանից բացի, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքում էր, որ մտավ
Մարսը աղքատ է ջրից:
Շատ լավ է տիրապետում անգլերենիմ:
Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:
6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել:
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել:Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:
7.Ավելորդ բառերը գրի՛ր ևնախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը։
Սրա հիման վրա կլինի:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Ի՞նչ է հարբուխը:
Որո՞նք են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չունի:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
Comments
Post a Comment