Ինչո՞ւ են օրենքները կարևոր
Մի օր արթնացել եք և աշխարհում ոչ մի օրենք չկա։ Մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են։ Պատկերացնենք, թե ինչ կկատարվի երկրում, և արդյոք ինչ նշանակություն և կարևորություն ունեն օրենքները, դրանց հետևելը։
Նախ, ի՞նչ է օրենքը։ Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը: Սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ, անառարկելի կարգադրություն՝ հրաման՝ հանձնարարություն: Գոյություն ունեն կանոնագրքեր, հազարավոր գրված օրենքներ, սակայն դրանցից շատերը մեզ պետք չեն առօրյայում։
Ինչո՞ւ են կանոնները կարևոր։ Նախ և առաջ, կանոնները կարևոր են, քանի որ դրանք այստեղ են՝ պաշտպանելու ավելի թույլ խավին, որոնք օարզապես կկոտրվեին օրենքների բացակայության դեպքում։ Եթե օրենքները օգտագործվեն ճիշտ ձևով, ապա այն կտանի գոյության առաջընթացի, խաղաղության և բարգավաճման։ Երբեմն օրենքներին հետևելը նշանակում է ինքներս մեզ հետ պահել։ Շատ հեշտ է ընկնելը մեր վատ սովորությունների մեջ և ապրել այնպես, ինչպես ցանկանում ենք։ Ի՞նչ կկատարվի, եթե մենք լինենք մեր կյանքի կանոնակարգողը, ինքներս օրենքներ որոշենք։ Մենք չենք կարևորում և ընդունում այլ փաստը, որ պետք է հետևենք կանոններին, որոնք տրված են, և հեշտ չէ նոր օրենքներ հորինելը։ Կատարելության ձգտելու ցանկությունը մեզ տանում է նոր օրենքներ որոշելու։ Նորածին երեխային ոչ ոք չի սովորեցրել կանոններ խախտել, սակայն նրա մեջ կա այդ ցանկությունը՝ լինելու ազատ, ինքնուրույն։ Ամփոփելով ցանկանում եմ ասել՝ կանոնների առկայությունը մեր կյանքում անասելի կարևոր են. ամբողջ աշխարհը քաոսի կվերածվի։
Comments
Post a Comment