Իմ կարծիքը կառավարության կառուցվածքի վերաբերյալ
Լինեմ անկեղծ, այդքան էլ չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, ազգային ժողովով, կառավարությամբ։ Պարզ է՝ ցանկանամ, թե ոչ, լսում եմ, կարդում եմ տարբեր նյութեր, որն իր մեջ բնականաբար ներառում է քաղաքական թեմաներ։ Խոսեմ կառավարության կառուցվածքի մասին։ Կարծում եմ, որ պետք չէ քննարկել նախարարությունների բացել-փակելը։ Իհարկե, կարելի է մի քանի նախարարություններ միացնել. օրինակ՝ բնապահպանության նախարարությունը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և ֆինանսների նախարարություն։ Իմ կարծիքով կարելի է ավելի ուշադրությունը դարձնել նախարարությունների աշխատանքին և պետությանը տված օգուտներին։ Կարելի է որոշակի ժամանակ հատկացել, վերահսկել, թե ներկայիս նախարարությունները ինչով են զբաղված։ Չտեղեկացնելով, որ կատարվում է նման ծրագիր, կստանանք իրական պատկերը և դրանից էլ կբխի հաջորդ քայլերը։
Comments
Post a Comment