Ուսումնական ապրիլ

Էռնեստ Հեմինգուեյ«Ծերունին և ծովը»

  • կարդալ ստեղծագործությունը
  • գրել փոքրիկ դատողական վերլուծություն՝ «Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել…»
  • բառային աշխատանք
  • համացանցային որոնողական աշխատանք
Ծերունին և ծովը» վիպակ է, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ «Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որը արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և այլն։ 

Արևմտահայ գրականություն
Զահրատ

ՃԵՐՄԱԿ

Ձիւնէն – կաւիճէն ամպէն աւելի
Երբ ճերմակ ըսեմ
Ես քեզ կը յիշեմ
Եւ աչքերդ սեւ
Զոր կը թափէիր
Հարսնութեան ճերմակ հագուստիդ վրայ։

ՕՏԱՐ

Մեզմէ մէկը հոն
Երբ անեզրութեան դուռը կը զարնէ
մեր ողբերն այնքան կը պզտիկնան հոս
որ չարժեր երգել։

Մի լար լույս մի լար

Մի լար լույս մի լար
Երկինքեն ինկողը չի լար
Մի լար թե աղքատի տուն ինկար
գլխու վրա է տեղդ
Մի լար լույս մի լար
գետնահարկ չինկող լույսերը թող լան։

Հայ ժողովուրդը պետք է հպարտանա, որ ծնել է Զահրատի նման բանաստեղծ: Այս մասին Հայաստանի գրողների միությունում արևմտահայ ստեղծագործողի 90-ամյակին նվիրված երեկոյին ընթացքում նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

«Մենք դեռ անցյալ տարի պետք է նշեինք բանաստեղծի 90-ամյակը: Զահրատի մասին սերունդը դեռ պետք է երկար խոսի: Այս բանաստեղծը սրամիտ էր, հաճախ ընդվզող, նորարար, շարունակում էր բերել լավագույն ավանդույթները գրականության մեջ: Այս բանաստեղծը մնաց իր երկրի սիրահարը: Պետք է հպարտանանք, որ ժողովուրդը ծնել է Զահրատ և ծնելու է Զահրատներ»

 Կարդալ բանաստեղծություններ, գրողների կյանքի ու գրական գործունեության հիման վրա պատրաստել ցուցադրություն: Կարելի է ներկայացնել խմբային աշխատանք:

Անհատական աշխատանք
Ինչո՞ւ են օրենքները կարևոր
Մի օր արթնացել եք և աշխարհում ոչ մի օրենք չկա։ Մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են։ Պատկերացնենք, թե ինչ կկատարվի երկրում, և արդյոք ինչ նշանակություն և կարևորություն ունեն օրենքները, դրանց հետևելը։ Նախ, ի՞նչ է օրենքը։ Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը: Սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ, անառարկելի կարգադրություն՝ հրաման՝ հանձնարարություն: Գոյություն ունեն կանոնագրքեր, հազարավոր գրված օրենքներ, սակայն դրանցից շատերը մեզ պետք չեն առօրյայում։ Ինչո՞ւ են կանոնները կարևոր։ Նախ և առաջ, կանոնները կարևոր են, քանի որ դրանք այստեղ են՝ պաշտպանելու ավելի թույլ խավին, որոնք օարզապես կկոտրվեին օրենքների բացակայության դեպքում։ Եթե օրենքները օգտագործվեն ճիշտ ձևով, ապա այն կտանի գոյության առաջընթացի, խաղաղության և բարգավաճման։ Երբեմն օրենքներին հետևելը նշանակում է ինքներս մեզ հետ պահել։ Շատ հեշտ է ընկնելը մեր վատ սովորությունների մեջ և ապրել այնպես, ինչպես ցանկանում ենք։ Ի՞նչ կկատարվի, եթե մենք լինենք մեր կյանքի կանոնակարգողը, ինքներս օրենքներ որոշենք։ Մենք չենք կարևորում և ընդունում այլ փաստը, որ պետք է հետևենք կանոններին, որոնք տրված են, և հեշտ չէ նոր օրենքներ հորինելը։ Կատարելության ձգտելու ցանկությունը մեզ տանում է նոր օրենքներ որոշելու։ Նորածին երեխային ոչ ոք չի սովորեցրել կանոններ խախտել, սակայն նրա մեջ կա այդ ցանկությունը՝ լինելու ազատ, ինքնուրույն։ Ամփոփելով ցանկանում եմ ասել՝ կանոնների առկայությունը մեր կյանքում անասելի կարևոր են. ամբողջ աշխարհը քաոսի կվերածվի։  

Հայոց լեզու
Գործնական քերականություն

1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:

Ե՛վ Հայաստանում ապրող հայերը, և՛ սփյուռքահայերը անհամբեր սպասում էին այդ որոշմանը։ 

Ո՛չ նախանձները, ո՛չ չարախոսները կարող են քանդել մեր ընկերությունը։

Թե՛ այսօր, թե՛ վաղը շատ զբաղված օր ենք ունենալու։

Կա՛մ ավագ դպրոցի աշակերտները, կա՛մ միջին դպրոցի աշակերտներն են պատասխանատու լինելու այսօրվա միջոցառման համար։

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:
Սըր Ուոլթըր Ռլեյնը՝ անգլիացի պետական գործիչ և ծովագնաց, Ամերիկայից Անգլիա էր տեղափոխել երկու բույս՝ կարտոֆիլ և ծխախոտ, որը շատերին պետք է զարմացներ, քանի որ երբևէ չէին տեսել ծխամորճ ծխող մարդ, և հենց մի այդպիսի դեպք էլ եղավ, երբ պարոնը աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, գալիս է ծառան՝ ինչ֊որ ծրար ձեռքին, և, տեսնելով, որ իր տիրոջ քթից և բերանից ծուխ է դուրս գալիս, մտածելով, որ վառվում է՝ դույլով ջուր է լցնում նրա վրա։

3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Աղջկանից բացի, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքում էր, որ մտավ
Մարսը աղքատ է ջրից:
Շատ լավ է տիրապետում անգլերենիմ:
Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել:
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել:Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

7.Ավելորդ բառերը գրի՛ր ևնախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը։
Սրա հիման վրա կլինի:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Ի՞նչ է հարբուխը:
Որո՞նք են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չունի:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:


Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3-երեք
641-661 թթ- վեց հարյուր քառասունմեկից վեց հարյուր վաթսունմեկ թվականներ
652- վեց հարյուր հիսուներկու
643- վեց հարյուր քառասուներեք
X-տասներորդ
IV-V- չորրորդից հինգորորդ
1905- հազար ինը հարյուր հինգ
35.75- երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ
4- չորս
6-ական- վեցական
0.6- զրո ամբողջ վեց


. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938-հազար ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV-չորրորդ

 .Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

3. յոթ, միլիարդ, հարյուր


Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

երազուն, հստակ, տաք, դալար, երկյուղ, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ

Տարակուսած երիտասարդը որոշեց վստահել իր տարվա կատարած աշխատանքին և հստակ քայլերով մտավ քննասենյակ։

Ինչքան էլ մեծ էր ցանկությունը Արցախի աննկարագիելի բնությունը տեսնելը, նա չկարողացավ գնալ օձագալար ճանապարհների պատճառով։

Ծերունու ջինջ և պարզ աչքերի մեջ կարելի էր տեսնել և՛ թախիծ, և՛ խնդություն։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Տաք- ավելի տաք
Թանկ- ավելի տաք
Ուժեղ- ավելի ուժեղ
Զվարթ- ավելի զվարթ
Բարակ- ավելի բարակ
Կոշտ- ավելի կոշտ
Ուրախ-ավելի ուրախ
Քաղցր- ավելի քաղցր


3.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Բարձր
Թունդ
Պղտոր
Տխուր
Ցածր
Ժլատ
Ջրալի
Ուրախ
Քաղցր


 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ հիշողություն
Դժվարին որոշում
Հոգատար վերաբերմունք
Հանգամանորեն բողոքարկել
Պողպատե համբերություն
Գործունյա անձ
Բարեգութ բնավորություն
Դաժան կատակ
Փայտե կահույք
Թղթե պանակ

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն