Գործնական քերականություն. ածականներ

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

երազուն, հստակ, տաք, դալար, երկյուղ, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ

Տարակուսած երիտասարդը որոշեց վստահել իր տարվա կատարած աշխատանքին և հստակ քայլերով մտավ քննասենյակ։

Ինչքան էլ մեծ էր ցանկությունը Արցախի աննկարագիելի բնությունը տեսնելը, նա չկարողացավ գնալ օձագալար ճանապարհների պատճառով։

Ծերունու ջինջ և պարզ աչքերի մեջ կարելի էր տեսնել և՛ թախիծ, և՛ խնդություն։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Տաք- ավելի տաք
Թանկ- ավելի տաք
Ուժեղ- ավելի ուժեղ
Զվարթ- ավելի զվարթ
Բարակ- ավելի բարակ
Կոշտ- ավելի կոշտ
Ուրախ-ավելի ուրախ
Քաղցր- ավելի քաղցր

3.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Բարձր
Թունդ
Պղտոր
Տխուր
Ցածր
Ժլատ
Ջրալի
Ուրախ
Քաղցր

 4. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ հիշողություն
Դժվարին որոշում
Հոգատար վերաբերմունք
Հանգամանորեն բողոքարկել
Պողպատե համբերություն
Գործունյա անձ
Բարեգութ բնավորություն
Դաժան կատակ
Փայտե կահույք
Թղթե պանակ

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն