10YearsChallenge բնության մեջ
Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացումը, փաստ է, որ պետք է բացասական հետևանքներ ունենա: Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը: Սկզբում, հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ եւ այլն, նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսներին եւ ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները: Սակայն, հետագա գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը որեւէ շոշափելի դերակատարում չի կարող ունենալ: Մարդկային գործոն, թե բնական երևույթ, մեկ է, գլոբալ տաքացումը կբերի մթնոլորտային տեղումների քանակի և բաշխման փոփոխությունների։ Արդյունքում կարող են տեղի ունենալ այնպիսի բնական կատակլիզմներ, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկները և այլք։ Ավելի կոնկտեր կցանկանամ ներկայացնել Mendenhall սառցադաշտի սառցադաշտի մասին, որը տեղակայված է
Ալյասկայում, որն ունի ավելի քան 21.9 կմ երկարություն: Եթե ցանկանում եք տեսնել այդ հրաշքը ձեր աչքերով, ապա պետք է շտապեք, քանի որ այն պարզապես հալվում է: Ստորև կներկայացնեմ սառցադաշտի նախկին և ներկայիս նկարները: Ամեն տարի հազարավոր մարդիկ գնում են այցելելու, սակայն քչերին է հաջողվում տեսնել սառցադաշտի ամենագեղեցիկ մասը՝ ներսից:
Հայտնի լուսանկարիչ Ջեյմս Բեյլոգը 2007 թվականից սկսած երկար տևողությամբ նախագիծ է սկսել և այստեղ կարող եք տեսնել արդյունքը, որտեղ պարզ, անզեն աչքով երևում է, որ սառցադաշտը վերանում է: ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը ասել է. «քանի որ սառցադաշտերը կլիմայի արդյունք են, նրանք արձագանքում են կլիմայի փոփոխությանը»: Մենդվենթլի սառցադաշտը սկսվել է հալվել 1700-ական թվականներից ի վեր:
Այս փոփոխության մի տեսակ է, որ մարդը չի կարող խոչընդոտել: Չեմ կարծում, որ կկարողանան այնպիսի մեթոդ կիրառել, որը կկանխի սառցադատերի հալման պրոցեսը: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի մշակել նախագծեր, ըստ որի կկարողանան կանխել բնական երևույների արդյունքում ստեղծված տագնապային իրավիճակները՝ ջրհեղեղներ, հրաբուխներ և այլն: Սառցադաշտերի հալման հետանքով
Սա սառցադաշտն է ներսից
Հայաստանում նույնպես կարող ենք տեսնել տարիների ընթացքում փոփոխության ենթարկված տարբեր երևույթներ: Օրինակ՝ անտառները, անտառապատ տարածքները: 2014 թվականի պաշտոնական տվյալով` անտառապատ է ՀՀ տարածքի 11 տոկոսը, կամ 343 հազար հեկտար տարածք: 2000-ից ամենամեծ թվով անտառահատումներն իրականացվել են Տավուշի և Լոռու մարզերում: Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեuոն Գալստյանը մտավախություն է հայտնում, որ Հայաստանի տարածքի ոչ 11, այլ իրականում 7 տոկոսն է անտառապատ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը նշում է, որ պետբյուջեից անտառների պահպանության համար հատկացվող գումարն ավելացել է, դարձել է 900 մլն դրամ: Նրա խոսքով` անտառների պահպանության համար դա էլ քիչ է: Անկանոն անտառահատումները և անտառպաշտպանական միջոցառումների բացակայությունը անտառներում առաջացրել են կլիմայական պայմանների փոփոխություն, ինչպես նաև հրդեհավտանգության բարձրացմանը: Հայաստանի անտառային պաշարների դեգրադացիայի գործոններից են նաև վնասատուներն ու հիվանդությունները, գերարածեցումը, հողմերն ու երաշտը: Սոցիալական պատճառների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով կատարվում են անօրինական անտառհատումներ։ Անտառների գերշահագործումը, անկանոն հատումները, արածացումը, խորհունձը, հողազավթումները կրճատում են անտառային տարածքները, տեղի է ունենում տեսակային կազմի, կառուցվածքի փոփոխություններ։
Բնական և մարդածին գործոնները նվազեցնում են անտառակազմող արժեքավոր տեսակների թիվը, իսկ անտառների զանգվածային ոչնչացումը խախտում է շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը։ Տարածքների կրճատումը հանգեցնումէ բուսական և կենդանական պոպուլյացիաների կրճատմանն ու մասնատմանը: Ներկայումս ՀՀ բնական անտառների մոտ 70%-ը կազմալուծված ու ծերացած է: Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով Հայաստանի անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանական ունակությունը։ Անտառածածկ տարածքի ընդարձակման, էրոզացված լեռնալանջերի անտառբարելավման նպատակով Հայաստանում կատարվում են արհեստական անտառտնկումներ։
Պատկերանենք, թե ինչ կլինի, եթե անտառները վերանան:
Կենդանիները, որոնց բնակատեղին է անտառը, նոր բնակության վայր կփնտրեն, որը կբերի կենդանիների զանգվածային ոչնչացմանը և՛ մարդկանց կողմից, և՛ պարզապես չհարմարվելով նոր պայմաններին: Մարդիկ գոյությունը պահպանելու համար կսկսեն վիճել փայտի, փայտանյութի համար: Դանդաղորեն ածխածնի երկօքսիդի մակարդակը կաճի ամբողջ աշխարհում: Անձրևները հազվադեպ են կլինեն, աշխարհում ջերմության մակարդակը կաճի ավելի ու ավելի, և շուտով շատ տեղեր կդառնան անապատներ: Լեռների, սառեցված գետերի ձյան ծածկված գագաթները և բևեռների սառույցը արագորեն կհալչեն: Դրանով ծովի մակարդակը կբարձրանա, և շատ վայրեր կդառնան ստորջրյա: Ջերմությունը կսկսի խստացնալ և Երկրագունդը անբնակելի կդառնա: Այսպիսով՝ հետևություն. հասանելի ամեն միջոց ձեռնարել անտառածածկ վայրերի պահպանման համար
Comments
Post a Comment