Քննարկում-բանավեճ«Մտահոգված եմ. իմ կրթությունը»
- Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համար
- Կենտրոնացված քննությունները նվազեցրել են կոռուպցիան
- 12-ամյա կրթական համակարգն ապահովում է բարձրորակ կրթություն Հայաստանում
Շուտով ինձ կարող եմ համարել տասներկուերորդ դասարանցի, շնջանավարտ: Շատ ու շատ հարցեր կան, որ այս պահին ինձ մտահոգում են: Երբ ինձ հարցնում են ավարտական քննություններիս մասին առաջին հարցերց մեկը լինում է այն, թե արդյոք կկարողանամ առանց մասնավոր պարապմունքների ընդունվել, այդյող դպրոցումս ստացած գիտելիքները բավարար են, թե ոչ: Ինչքան էլ սիրում եմ մեր կրթահամալիրը, պետք է անկեղծ ասեմ, որ չեմ կարող ինձ բավարարող գնահատական հավաքել, սակայն դրա հետ մեկ տեղ, մենք այստեղ սովորում ենք մտածել, այլ ոչ թե անգիր սովորել, այդ իսկ պատճառով, արդեն որոշել եմ՝ մասնավոր պարապմունքներից խուսափելու եմ, փորձելու եմ ինքնուրույն պատրաստվել քննոթյուններիս: Բացի այդ, մտածում էի, որ ինչքան էլ սովորեմ, ջանք ներդնեմ, մեկ է, մարդիկ են լինելու, որ տարիներ շարունակ ինձ և ինձ նման սովորողների հույսով են սովորելու, ապա վերջում բարձր գնահատականներ են ստանալու: Այս պահին ինձ չի հետաքրքրում կոռուպցիան և թե արդյոք կենտրոնացված քննությունները կնվազեցնեն կոռուպցիան, ամեն ինչ անելու եմ, որ ինձ հաճելի գնահատական ստանամ: Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ ճանապարհով գնահատականներ ձեռք կբերի, կարևորը լինեմ մաքուր խղճիս առաջ: Քննարկման վերջին հարցը վերաբերում է 12-ամյա կրթական համակարգին: Տասը տարի լիներ կրթական համակարգը՝ բողոքելու էին, տասներեք լիներ՝ բողոքելու էին: Տասներկուամյա է, ուրեմն վերջ:
Comments
Post a Comment