Ամփոփում եմ ամառը․․․

Բոլորի համար ամառը սկսվեց հունիսի մեկից, սակայն դեռ մայիս ամիսն էր, բայց ես զգում էի ամռան թեժ մթնոլորտը, քանի որ նախապատրաստվում էի ճամբարների։ Նշեմ, որ ինչպես յուրաքանչյուր ամառ, այնպես էլ տարվա ընթացքում, կամավորական աշխատանքներ եմ կատարում  ՀՄՄՀ-ում (կազմակերպությունը զբաղվում է երեխաների և պատանիների քրիստոնեական դաստիարակությամբ)։ Ճամբարների ընթացքում երեխաները և՛ խաղում են, ուրախ ժամանակ են անցկացնում, և՛ քրիստոնեական դաստիարակություն ստանում։ Հունիս ամսին նախատեսել էինք ունենալ ստացիոնար ճամբարի երեք հերթափոխ։ Յուրաքանչյոււր շաբաթվա մեջ ունեի իմ խումբը, որի անունը <<Հնազանդություն>> էր։ Կային յոթ խմբեր, որոնցից յուրաքանչքուրն ուներ անուն, որոնք քրիստոնեական հատկանիշների անվանումներ էին․ սեր, ուրախություն, քաղցրություն, բարություն, ազնվություն, հնազանդություն և համբերություն։
Առավոտները սկսում էինք մարզանքով, ապա սենյակների մաքրման ժամանակն էր, որից հետո շարունակվում էր ճամբարային աշխույժ անցուդարձը։ Առավոտյան երեխաները Աստվածաշնչի գրքերից՝ Հովհաննեսի Ավետարանից, հատված էին ընթերցում, այնուհետև քննարկում էինք, ապա նախաճաշում էինք և գնում դահլիճ, որտեղ երեխաները լսում էին աստվածաշնչից պատմություն և սովորում էին դրանից դասեր քաղել, երգեր էին երգում, որոնք ունեն դաստիարակչական բովանդակություն (ստորև կներկայացնեմ մի քանի տեսանյութ)։ Ճաշելուց և ձեռքի աշխատանքի պահից հետո երեխաների սիրելի պահերից մեկն էր՝ սպրոտային խաղերը․ ֆորտ-բոյարդ կամ էստաֆետային խաղեր։ Երեխաները խաղում էին դրսում, մասնակցում էին ֆուտբոլի և այլ սպորտաձևերի առաջնությունների։ Ունեինք չեմպիոնական խաղեր, որոնց հաղթողների առաջին, երկրորդ և երրորդ տեղի մեդալներ էին ստանում ճամբարի վերջում։ Երեխաները ոգևորված, սակայն ուժասպառ եղած վերադառնում էին սենյակներ, պատրաստվում էին ընթրիքին։ Նշեմ  նաև, որ խաղերի ժամանակ մի հետաքրքիր փաստ նկատեցի։ Անցյալ տարիների հետ համեմատած, այս տարի երեխաները վազելուց ավելի շուտ էին հոգնում կամ ընկնում և վնասվածքներ ստանում։ Կարծում եմ՝ կարող եք ենթադրել, թե ինչումն է խնդիրը։ Նրանք տանը օրվա մեծ մասն անցկացնում են բջջային հեռախոների կամ համակարգիչների դիմաց, իսկ դրա պատճառով թուլանում են մկանները, նաև նշեմ, որ երեխաների ուշադրության տևողությունն էր կրճատվել։ Քանի որ ճամբարի կաննոների մեջ էր մտնում, որ երեխաները պետք է առանց հեռախոսների գային, շատերը առաջին մի քանի օրը շատ լարված էին լինում, քանի որ հեռախոս չունեին ձեռքում։ Սակայն վերջին օրերին արդեն վարժվում էին ապրել առանց այն իրերի, որոնցից կախվածություն ունեն։ Ընթրիքից հետո ունեինք ազատ պահ, որից հետո երեխաները ծանոթանում էին, թե ինչ է միսիոներական աշխատանքը։ Միսիոները մի մարդ է, ով կամավոր կերպով մեկնում է ուրիշ երկիր կամ քաղաք, որ պատմի տեղի բնակիչներին Աստծո մասին, նրանց ներկայացնի Աստվածաշունչը և թե ինչ է այնտեղ գրված։ Երեխաները հինգ օր երեկոյան լսում էին մի միսիոների մասին, ով աշխատել էր Չինաստանում, Հնդկաստանում և Աֆրիկայում։ Երեկոներից մեկի ժամանակ նաև տիկնիկային ներկայացում կար, որում ևս մասնակցություն ունեի։ Չորրորդ օրը ինձ համար միշտ սկսվում էր լարված, քանի որ պետք  կանգնեի այդքան երեխաների դիմաց և նրանց պատմեի ձմերուկի գաղտնիքը, եթե հետաքրքրի ձեզ, կարող եմ իմ ուսումնական բլոգում տեղադրել, թե ինչ գաղտնիք է դա։ 





























    Երեք շաբաթներից հետո վերադարձանք տուն և անմիջապես սկսեցին պատրաստվել, քանի օր մեկ շաբաթից պետք է մեկնեինք Գեղարքունիքի մարզ։ Ութ հոգանոց խմբով պետք է գնային, մի տան մեջ ապրեինք և նշածս մարզի ութ գյուղում կազմակերպեինք բակային ճամբարներ։ Ինչո՞ւ է կոչվում բակային, քանի որ գյուղերում կային մարդիկ, ովքեր իրենց տունը կամ բակը տրամադրում էին, կանչում էին գյուղի երեխաներին, և մենք յուրաքանչյուր գյուղում երեք օր երեքժամյա ծրագիր էինք անցկացնում։ Ինչպես նշեցի ութ գյուղեր ենք այցելել և մեկ կազմակերպություն, որը կոչվում էր Աստղավարդ։ Այս կազմակերպությունում տարբեր դասընթացներ են կազմակերպվում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, ովքեր ունեն մտավոր, ֆիզիկական կամ հուզական խնդիրներ։ Այստեղ նրանք ստանում են ֆիզիոթերապիա, հատուկ աշխատանքներ նրանց զարգացման և խնդիրների լուծման համար։ Նորակերտ, Լճավան, Ներքին Գետաշեն, Զոլաքար, Փոքր Մասրիկ, Սոթք, Նորաբակ և Արփունք։ Այն գուղերն են, որտեղ անցկացրել ենք բակային ճամբարներ։ Ունեինք ճամբար, որի մասնակիցները ինն էին, սակայն դպրոցական երկու դասարան ներկա էր ամբողջությամբ․ գյուղը փոքր էր։ Եվ ի հակառակ այդ գյուղի, լինում էին վայրեր, որտեղ մասնացում էին հարյուր և ավելի երեխաներ և ոչ միայն, լինում էին դեպքեր, երբ տատիկները իրենց թոռնիկների հետ գալիս էին կամ մայրիկներն իրենց երեխաների և մասնակցում էին ողջ ծրագրին։ Ծրագիրն իր մեջ ներառում էր խաղեր, երգեր, հյուրասիրություն, երեխաները անգիր էին սովորում Աստվածաշնչից նախադասություն, ձեռքի աշխատանքներ և լսում էին Աստվածաշնչից պատմություն։ Օրվա մեջ երկուական ճամբար էինք անցկացնում և ուժասպառ եղած մտնում տուն։ Տանը մեզ նույնպես անակնկալներ էին սպասվում։ Մի քանի օր ջուր չունեինք և լավ է, որ հարևանությամբ մի խողովակ կար, որից մաքուր ջուր էր հոսում։ Շշերով տուն էինք տանում, գազի վրա տաքացնում, որ կարողանանք լողանալ, քանի որ ամբողջ օրը արևի կիզիչ ճառագայթների տակ էինք և ճամբարի վայրում էլ ամեն բան մաքուր և կոկիկ չէր, ոչ էլ ասֆալտապատ ճանապարհներ կային։ Մի քիչ խոսեմ այնտեղի երեխաների մասին։ Չեմ կարող գրեթե ոչ մի նմանություն գտնել Երևանում կամ հարակից շրջաններում ապրող երեխաների հետ, քանի որ նրանք իրենց մանկությունն անցկացնում են դաշտերում, զբաղվում են անաստնապահությամբ և ծնողները փոքր տարիքից նրանց վրա են դնում տնային հոգսերի մեծ մասը, սակայն նրանց սովոր են այդ կյանքին և վստահ եմ, որ եթե անգամ մտածենք, որ քաղաքային կամ լավ պայմաններում նրանց համար ավելի լավ կլինի, կսխալվենք, քանի որ նրանք սովոր են ազատությանը, ինքնուրույն ապրելուն։ Երեխան դեռ պատանեկան տարիքը չբոլորած խնամում է կրտսեր քրոջը կամ եղբորը, գումար է վաստակում, իսկ այդ տարիքում քաղաքի երեխաներից շատերը օրերով անգամ բակ դուրս չեն գալիս և օրերն անցկացնում են կապված համաշխարհային սարդոստայնին։
 Ամառային ճամբարներն ամփոփում եմ Լայթ Հաուս բարեգործական կազմակերպությունում։    Լարված և դժվարին դպրոցական տարի է ինձ սպասվում, որ ամառվա ընթացքում հանգստի պահեր գրեթե չեմ ունեցել, իսկ հանգստի պահերին նույնիսկ չես կարող լիովին վերականգնվել, քանի որ այն աշխատանքը, որը մենք ենք իրականացրել, իրականում շատ բարդ, ժամանակատար և ուժասպառ անող է, սակայն երբ գիտակցում եմ, թե ինչու եմ ես անում այս ամենը հասկանում եմ, որ արժեր այդքան հոգնել։ Դեռևս մեկ շաբաթ ունեմ ուժերս վերականգնելու և նոր շնչով սկսելու նոր ուսումնական տարին։ 









































Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն