Ուսումնական սեպտեմբեր
Հին գրականության առանձնահատկությունները։ Գրերի գյուտ, Մաշտոց, աշակերտները, պատմագրություն, Խորենացի։ Խորենացու «Պատմության» էությունը, գրության նպատակը։ «Ողբ» հատվածը։
Աշխարհում ոչինչ պատահական չէ, և ամենբան պլանավորված էր, նախքան մեր ծնվելը:Հայերս շատուշատ տառապանքներ ենք կրել,սակայն պետք է ամեն բանի մեջ լավըտեսնենք, այլ ոչ թե մեղադրենք այլոց:Այսպիսով, բոլորիս էլ հայտնի է, որ 387թվականին տեղի ունեցավ Հայաստանիառաջին բաժանումը՝ Հռոմի ևՊարսկաստանի միջև: Քանի որ ժամանակիգերհզոր տերություններից երկուսըհասկացան, որ բռնի ուժով չեն կարողհայերին ո՛չ իրենց ենթարկեցնել, և ո՛չ էլկրոնափոխ անել, սկսեցին իրենց ծրագիրը՝նենգ և տմարդի: Ծրագիրը կայանում էրնրանում, որ պետք է ամեն կերպ վերացնեինհայկական մշակույթը, լեզուն, կրոնը՝պարտադրելով իրենցը, դա կոչվում էրձուլման քաղաքականություն:
Եկե՛ք մի քանի տարի հետճանապարհորդենք: Շատերի մոտ կաայսպիսի կարծրատիպ, իբրևքրիստոնեությունը պետական կրոնընդունելուց հետո հայերիս վիճակըծայրահեղ ծանրացավ, սակայն մարդիկասում են այն, ինչն իրենց է ձեռնտու:Նախքան քրիստոնեության մուտքըՀայաստան, Պարսկաստանը սկսել էր նենգ ծրագիրը, և պարտադրում էր, որ հայերնընդունեն զրադաշտը, քանդում էր հինհայկական հեթանոսական տաճարներ,սպանում քուրմերն: Պետք է ընդունենք, որայս դեպքում քրիստոնեությունը ավելին էր,քան հրաշքը: Բոլորս էլ գիտենք մեծամեծ շատտերությունների մասին, ովքեր իրենց ձեռքնէին վերցրել ժամանակի իշխանությունը, ևկառավարում էին իրենցից թույլտերությունների: Հարց, որտե՞ղ են նրանքայժմ, իսկ մենք, թեկուզ փոքրիկ, չնչինտարածքով, դեռ կանք: Լավ, եկե՛քվերադառնանք չորրորդ դար: Ձուլումիցխուսափելու համար՝ մեզ շարժիչ ուժ էրպետք, և գիտենք, որ այդժամանակաշրջանում շարժիչ ուժը եկեղեցինէր, սակայն եկեղեցում նույնպեսարարողություններն անցկացվում էին այլլեզուներով, ինչը հասանելի չէր հասարակխավին: Իմ կարծիքով դա էր հիմնականպատճառը գրերի ստեղծման: ՄեսրոպՄաշտոցն ինքն էր ասում, թե իրեն դժվար է և՛թարգմանելը, և՛ ուսուցանելը միաժամանակ:Հինգերորդ դարի սկզբին վերջապես ծնվեցինմեր պահապան զինվորները, ովքեր մինչ օրսզրահը ձեռքների պաշտպանում են մեզ:Հինգերորդ դարը անվանվեց Ոսկե դար,քանի որ այդ թվականին բուռն զարգացումապրեց մեր մատենագրությունը,գրականությունը և վերջապեսպատմագրությունը: Շատ կարևոր էրպատմագրությունը այդ դարում, քանի որչէինք իմանա մեր անցյալը, մերծննդաբանությունը: Ամեն պատմիչներկայացրել է իր ապրածժամանակահատվածը, սակայն միայն մեկնէր, ով համարձակվեց մեծպատասխանատվություն վերցնել իր վրա ևսկսեց գրել իր «Հայոց պատմությունը» մերծննդաբանությունից: Դա մեր պատմահայրՄովսես Խորենացին է: Մովսես Խորենացու«Հայոց պատմությունը» ունի երեք գլխավորառանձնահատկություն: Առաջինն այն է, որնա սկսել է գրել մեր ծննդաբանությունից, գրիէ առել մեր հին առասպելները, զրույցները,երկրորդ առանձնահատկությունն այն է, որնա պահպանել է ճշգրտությունը: Ասում են, թեամեն մի տեղեկություն մագաղաթինհանձնելուց առաջ տասնյակ աղբյուրներ էհամեմատել: Եվ վերջապես, ՄովսեսԽորենացու «Հայոց պատմությունը» մեզ էընծայված գեղեցիկ գրական հնչյուններով,այսնինքն նա չի բավարարվել միմիայնտարեթվերով և իրադարձություններով, այլգեղեցկացրել է դրանք և փոխանցել է մեզ:Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակըկոչել է գրքեր։
1-Հայոց մեծերի ծննդաբանությունը
2-Միջին պատմություն մերնախնիների
3-Մեր հայրենիքի պատմությանավարտը
Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»ավարտվում է «Ողբ»-ով: Այնտեղ Խորենացին ներկայացնում է իրօրյա խնդիրները: Հատկապես ներկայացնում է զինվորականներին, ուսուցիչներին, աշակերտներին, կրոնավոնրեին և այլոց:
Ուսուցիչները' տխմար ու ինքնահավան, իրենքիրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված,փողով ընտրված և ոչ սուրբ հոգով. ոսկեսեր,նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջաստված է բնակվում և գայլ դարձած գիշատումեն իրենց հոտերը:
Կրոնավորները' կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
Վիճակավորները /թեմերի առաջնորդները/' հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
Աշակերտները' սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած' աստվածաբան են:
Ժողովրդականները' ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
Զիվորականները' անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:
Իշխանները' ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:
Դատավորները' տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:
Կարծում եմ՝ Մովսես Խորենացու այս խոսքերը ներկայացում են նաև մերօրյա խնդիրները: Իսկ վերջում Մովսես Խորենացին ասում է.
Աստվածապաշտությունըմոռացված է,
և կա դժոխքի ակնկալություն։
Նախագիծ «Կոմիտասյան օրեր»
«Սասունցի Դավիթ»
Պատումների վերհիշում, քննարկում, ներկայացում։
Սանասար և Բաղդասար-Գագիկ թագավորի դուստրը՝Ծովինարը,ժողովրդին Բաղդադի խալիֆի ճնշումներից ազատելու համար ամուսնանում է նրա հետ:Հայոց անտառներով շրջելիս նա հանկարծակի ծարավում է և Աստծուց ջուր խնդրում:Հանկարծակի բխած Կաթնացբյուրից նա մեկ լրիվ և մեկ կես բուռ ջուր է խմում և մայրանում:Նա լույս աշխարհ է բերում Սանասարին և Բաղդասարին:Եղբայրները օրեցօր ավելի են հզորանում,և կռապաշտ խալիֆը ցանկանում է սպանել նրանց:Սակայն սպանվում է վերջիններիս կողմից:Եղբայրները ազատում են իրենց մորը և հիմնում Սասնա տունը՝Սասունը:Սանասարը ծովից հանում է Քուռկիկ Ջալալին,Թուր Կեծակին և Խաչ Պատերազմին:Ամուսնանում է Դեղձուն Ծամի հետ,ունենում 3 որդի՝Մհերը,Հովհանը,Վերգոն:
Մեծ Մհեր- Սանասարին հաջորդում է Մեծ Մհերը:Նա երկու կես է անում առյուծի երախը և արժանանում «Առյուծաձև Մհեր» կոչմանը:Նրա օրոք կառուցվում է Մարութա վանքը:Այնուհետև գնում է Մըսր և Մըսրա Մելիքի մահից հետո դառնում նրա կնոջ՝Իսմիլ խաթունի ամուսինը:Ծնվում է Փոքր Մըսրա Մելիքը:Մհերը վերադառնում է հայրենիք և իր կնոջ՝ Արմաղանի կյանքի գնով լույս աշխարհ է բերում Դավիթին:
Սասունցի Դավիթ-Դավիթը առանց ծնողների մեծանում է նախ Մըսրում ,ապա՝Սասունում:Հաղթում է Մըսրա Մելիքին,ամուսնանում Խանդութ խանումի հետ:Ծնվում է Մհերը:Յոթ տարվա բաժանումից հետո,չճանաչելով միմյանց,հայր ու որդի մենամարտում են:Դավիթը անիծում է որդուն իր վրա ձեռք բարձրացնելու համար՝ ասելով.«Անմահ մնաս,անժառա՛նգ»:Դավիթը սպանվում է Չմշկիկ Սուլթանի դստեր կողմից,ում ամուսնություն էր խոսք տվել:
Փոքր Մհեր-Փոքր Մհերը լուծում է հոր վրեժը և ամուսնանում Գոհարի հետ՝մնալով անժառանգ:Կնոջ մահից հետո փակվում է Վանա քարի՝Ագռավաքարի(Մհերի դուռ) մեջ:
Comments
Post a Comment