Հնչյունաբանություն

70. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված.
1)ՌՊՀԲ-1672
2)ՅԿԹ-379
3)ՓՅԲ-8302
4)ՐՂԽ-5940
71. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված.
1)ՊԿԶ-867
2)ՏՄՀԸ-4277
3)ՆԾԱ-451
4)ՌՇԽԳ-1943
72. Ո՞ր տարբերակում է տառի կամ տառակապակցության թվային արժեքը ճիշտ նշված.
1)ՄԻԹ-229
2)ԼԷ-37
3)ՅԾ-340
4)ՇԷ-507
73. Ըստ իրենց թվային արժեքի ՝ տրվա տառերն ու տառակապակցությունները ո՞ր շարքում են ձախից աջ հաջորդականությամբ աճման կարգով ճիշտ նշված.
1)ՇԺԵ, ՐՇ, ՑՄ
2)ԺԱ, ԽԵ, ԼԷ
3)ՌԴ, ՌԹ, Ռ
4)ՏՆԽ, ՈՒՉ, Վ
74. Ո՞ր նախադասության մեջ է տառակապակցության թվային արժեքը սխալ նշված.
1)Նահապետ Քուչակը 16-րդ (ԺԶ) դարի գրող է։
2)Սայաթ-Նովան ծնվել է 1722 (ՌՉԻԲ) թվականին։
3)Ներսես Շնորհալին 12-րդ (ԲԲ) դարի բանաստեղծ է։
4)Վահան Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն լույս է տեսել 1908 (ՌՋԸ) թվականին։
75. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով.
1)անօթևան, անօրեն, անփութորեն, անփույթ
2)գայլորս, գազանային, գառնադեմ, գաճաճ
3)եզր, եթեր, եկամուտ, ելակ
4)ընթանալ, ընթացակարգ, ընթացիկ, ընթացք
76. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով.
1)աստղ, աստղաբանակ, աստղաբույլ, աստղաբան
2)արծաթազօծ, արծաթել, արճճե, արմավենի
3)եռաթև, եռաժանի, երախտիք, եղջերու
4)հաճապորդ, համազոր, հապշտապ, հաշվետու
77. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դասավորված այբբենական կարգով.
1)բնական, բնաձայնական, բնատուր, բլթակ
2)բացուխուփ, բեղ, բերդակալ, բերնեբերան
3)բամբակ, բարեկեցիկ, բանտ, բանաստեղծություն
4)եռանկյուն, եռանդուն, եռաժանի, ենթադրություն
78. Ո՞ր բառում է հնչյունների և տառերի քանակները հավասար.
1)աներևույթ
2)եղերերգ
3)ամենաերկար
4)միջօրե
79. Ո՞ր շարքի բոլոր բառերն են սկսվում բաղաձայն հնչյունով.
1)թթվածին, որովայն, մակբայ, ելակ
2)որթատունկ, շահույթ, վարդ, ով
3)կապույտ, ընչացք, բացիկ, հաճույք
4)Երևան, գահույք, իղձ, մաղթանք
80. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրված ո-ն արտասանվում վօ
1)արագոտն, ամենաորակյալ, անորսալի
2)գանգոսկր, բարձրորակ, երկարաոտ
3)ամենաողորկ, հնաոճ, արջաորս
4)անողնաշար, անողոք, հոգեորդի
81. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկ(եր)ի ը-ն ճիշտ տեղադրված.
1)կ(ը)ն(ը)կատի, համ(ը)րանալ, չ(ը)նկ(ը)րկել
2)դ(ը)ռ(ը)նբաց, տ(ը)րտմել, խ(ը)մբվել
3)փ(ը)րկ(ը)վռլ, կ(ը)նճռոտ, խ(ը)ճ(ը)ճվել
4)կ(ը)րկնել, հանգց(ը)նել, խառն(ը)վածք
82. Ո՞ր շարքի բոլոր բառերն են երկվանկ.
1)մկան, աստղիկ, հարսնյակ
2)սպի, էինք, երբևէ
3)վայրէջք, կռունկ, անարև
4)ծանր, հուսաբեկ, բժիշկ
83. Ո՞ր շարքում գաղտնավանկ ունեցող բառ կա.
1)մաքրամաքուր, մանրակ, գանգրահեր, կաթնակեր
2)փափկասուն, անընչասեր, խառնիխուռն, ուղղաձիգ
3)գեղեցկություն, ակնաբույժ, վերջնագիր, կապտերանգ
4)քաղցրասեր, ծաղկածիծաղ, կուսակցական, մատնաչափ
84. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում բաց վանկ չկա.
1)խմորագունդ, պերճաշուք, հանցապարտ, ձեռնամարտ
2)կուժկոտրուկ, աջհամբույր, համհարզ, թարթիչ
3)ամրոցամերձ, կիրակնօրյա, վերընձյուղվել, ինքնահավան
4)սաղավարտ, անձկություն, ահագնադղորդ, բերդակալ
85. Քանի՞ բաց և քանի փակ վանկ կա զարմանալիորեն բառում.
1)չորս բաց, երկու փակ
2)մեկ բաց, երեք փակ
3)երկու բաց, չորս փակ
4)երեք բաց, երեք փակ

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն