Նամակ 2020-ին
Հուսամ՝ մյուս տարի կկարդամ նամակս ու ուրախությամբ կասեմ, որ ունեցել եմ ստացված տարի և արել այն, ինչ նախատեսել էի իրականացնել հաջորդ տարի։
2020 թվականի հետ կապված մեծ ծրագրեր, երազանքներ ու նպատակներ ունեմ, բայց բացի դրանից՝ այս տարի կավարտեմ դպրոցը, որին դեռևս չեմ կարողանում հավատալ։ Սակայն նախքան ավարտելուն հասնելը՝ դեռևս մի քանի ամիս ունեմ, որոնք կանխատեսված են լինելու լարված և անքուն։
Ինչքան քիչ է լինում ժամանակը, այդքան ավելի եմ գնահատում այն։ Հիմա նյութեր, տեսանյութեր և գրքեր ունեմ մի կողմ դրած, որոնց նախանձկոտ աչքերով եմ նայում, քանի որ ինքնակրթության ժամանակ չունեմ։ Ես երկար ժամանակ է, ինչ հետաքրքվում եմ հոգեբանությամբ, սակայն վերջերս ավելի մեծ ցանկություն ունեի այն ինքնուրույն ուսումնասիրելու։ Ժամանակի սակավության և ավարտական ու ընդունելության քննություններին պատրաստվելու պատճառով՝ ներսումս խեղդվում է ստեղծագործելու հոգին։
Ճիշտ է՝ հաջորդ տարվա կեսին արդեն ուսանող եմ լինելու (հուսով եմ), բայց ակնկալում եմ, որ հանգիստ կկարողանամ այն ծրագրերն իրականացնել, որոնց մասին երկար ժամանակ է, ինչ երազում եմ։ Ամիսներով անավարտ մնացած ծրագրեր, որոնք այսօրվա պահանջներին և օրենքներին բավարարելու պատճառով մնացել են անկատար։

Վերջերս մի կայք գտա, որտեղ օնլայն տարբերակով մի քանի դասընթացի մասնակցեցի՝ ժամանակի կառավարման, սթրեսի առաջացման պատճառների և դրանցից խուսափելու մասին։ Բայց, ցավոք սրտի, դեռևս կան մի քանի դասեր, որոնց չեմ կարող մասնակցել, նորից ժամանակի խնդրի պատճառով։
Երազանքս, որն ուզում եմ դառնա նպատակ, այն է, որ մեկ տարուց կարդամ նամակս և ուրախությամբ ասեմ, որ կյանքումս անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, ինչ ինձ է հետաքրքրում։
Comments
Post a Comment