Աշխարհում իրականացվող առցանց ուսուցման մոդելներ
Աշխարհում իրականացվող առցանց ուսուցման
մոդելներ. դպրոցներ,
համալսարաններ, քոլեջներ․․․
Կարող եմ ասել, որ բավարար տեղեկություններ և պատկեր ունեմ առցանց, հեռավար ուսուցման վերաբերյալ (homeschooling)։ Ընկերներ ունեմ, ովքեր երկար տարիներ է ապրում են հայաստանում, սակայն, չընտելանալով հայկական միջավայրին, որոշեցին դպրոց այստեղ չհաճախել։ Ընտանիքի բոլոր երեխաները այդպես ավարտեցին դպրոցը։
Առցանց ուսուցումն ունի և՛ առավելություններ, և՛ շատ խնդիրներ, ինչպես ցակացած երևույթ այս աշխարհում։ Առավելություններից մեկն այն է, որ անձը կարող է ինքնակրթությամբ հասնել իր նպատակներին, սակայն ամենավատ կողմն այն է, որ շփում չի լինում իրական կյանքի հետ, քանի որ բոլորս էլ կյանքի շատ մեծ դասեր քաղել ենք հենց դպրոցում, հենց դպրոցական միջավայրում։
Հայաստանում նեկա պահին, ինչքանով որ տեղեկացված եմ, չունենք առցանց ուսուցում, բացի կրթահամալիրից։ Եվ մեր երկրում այդքան էլ ընդունված չէ այս ուսուցման մեթոդը և կարծում եմ, որ շատ երկար ժամանակ կպահանջվի այն հասարակությանն ընդունելի դառնալու համար։ Իսկ ինչ վերաբերվում է համալսարաններին, բոլորս էլ գիտենք, որ գոյություն ունի հեռակա ուսուցում, որը ոչ այնքան ընդունելի է իմ կողմից։
Մինչ պատրաստվում եմ ընդունելության քննություններին, այստեղ-այնտեղ միշտ հետաքրքրվում եմ, թե արդյոք կարո՞ղ եմ համալսարանում սովորելու հետ մեկ տեղ այլ երկրում առցանց ուսուցմամբ սովորել։ Շատ եմ ուսումնասիրել և նյութեր կարդացել, հարց ու փորձ արել, և կարծում եմ՝ համատեղելը շատ հետաքրքիր կլինի։ Ե՛վ կունենամ հետաքրքիր համալսարանական կյանք և իմ սիրելի մասնագիտությանը կտիրապետեմ, և՛ միևնույն ժամանակ կկարողանամ լայն հորիզոններ ստեղծել ապագայի և ինչու ոչ նաև ներկայի համար։
Ստորև կներկայացնեմ մի քանի համալսարաններ, որոնք առցանց ուսուցում են իրականացնում։
Ուպսալա համալսարան, Շվեդիա
Հյուսիսային Եվրոպայում բարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկը, Uppsala- ն ղեկավարում է առցանց դասընթացներ, որոնք մատուցվում են աուդիո-վիզուալ վեբ դասախոսություններ `ինքնագրանցման համար ներբեռնվող փաստաթղթերի միջոցով: Դասընթացի ավարտին գրավոր քննությունը կատարվում է առցանց:
Webster Վիեննայի համալսարան, Ավստրիա
Ուսանողները, ովքեր փնտրում են առցանց MBA կամ միջազգային հարաբերություններում ծրագրեր, կարող են հաշվի առնել Webster Վիեննայի համալսարանը: Նրանք կարող են Webster- ի աստիճանն ամբողջությամբ առցանց ներգրավել, կամ խառնել եւ համընկնել դասարանում եւ առցանց դասընթացներին, ըստ իրենց նախասիրությունների: Դասընթացները չունեն որոշակի ժամանակ, որպեսզի ուսանողները կարողանան իրականացնել իրենց հանձնարարությունները ցանկացած ուսումնական շաբաթվա ընթացքում:
Միջազգային կառավարման դպրոց, Ֆրանսիա
Այս դպրոցը առաջարկում է ճկուն ուսումնասիրման տարբերակներ, քանի որ առցանց մոդուլները բաց են մեկ տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում ուսանողները կարող են գրանցվել ցանկացած ժամանակ եւ կարող են լրացնել մոդուլի `երեք ամսվա ընթացքում:
I really enjoy the article.Thanks Again. Fantastic.
ReplyDeleteOracle BPM training
Oracle Cloud Administration online training
Oracle Cloud Administration training
Oracle Data Integrator online training
Oracle Data Integrator training
Oracle DBA online training
Oracle DBA training
Oracle Enterprise Manager online training
Oracle Enterprise Manager training