Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին
Այսօր մենք հյուրընկալվել էինք Մեդիա Կենտրոն, որը բազմակողմանի քննարկումեր և բանավեճեր անցկացնելու մասնագիտական հարթակ է: Այս շաբաթվա քննարկման նյութը, դա ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տրամադրելն էր: Այսուհետ ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի: Դեռևս սկսած Խորհրդային ժամանակներից, Հայաստանում լայն տարածում ունեցավ ռուսերենը, սակայն մինչ օրս չէր ստացել որևէ կարգավիճակ: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլոր լեզուները իմ կարծիքով պետք է կոչվեն օտար: Ինչևէ, ռուսաց լեզուն այժմ ունի օտար լեզվի կարգավիճակ: Տարիներ շարունակ ԲՈւՀ ընդունվող դիմորդները չէին կարող որպես կամընտրական օտար լեզու ընտրել ռուսերեը, իսկ հաջորդ ուսումնական տարվավանից կարգն այլ է լինելու: Նախարարությունը նոր հեյցակարգ է մշակել, որն էլ ներկայացվել է հանրությանը: Առաջարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ ռուսերենի խորացված ուսուցմամբ նոր դպրոցներ բացվեն կամ ավելանան դասարանները, որտեղ որոշ առարկաներ ռուսերենով կդասավանդվեն: ՀՀ ԿԳՆ մշակած հայեցակարգի տեքս...