Posts

Showing posts from May, 2018

Ուսումնական տարվա հաշվետվություն: Հայոց լեզու և գրականություն:

Ուսումնական նախագիծ «Հայ ժամանակակից գրողներ»   Վիլյամ Սարոյան. Հայ մուկը. պատմվածք (վերլուծություն)   Ամբողջ երկրի տարբերությունը   Ուսումնական ապրիլ   Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրիլի 3-7). թարգմանություններ     Անդալուսյան պոեզիա   Ուսումնական մարտ   Հայոց լեզվի առաջադրանքներ (ուսումնական մարտ)     ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ. վերլուծություն   Նախագիծ «Կարդում ենք Չարենց»   Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»   Հ. Թումանյանի հոդվածները. վերլուծություն, կարծիք     Ուսումնական փետրվար   Հպարտ կարմիր վարդը   Վճռականություն   Դու գեղեցիկ ես   Զգուշացիր՝ ինչ ես սերմանում   Հավատք առ Աստված: Faith in God   Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»   Տարբերվի'ր   Ուսումնական դեկտեմբեր   Աստված կա   Խաչատուր Աբովյան   «Փոքրիկ դրախտ». Խուլիո Կորտասար ...

Ուսումնական նախագիծ «Հայ ժամանակակից գրողներ»

  Կույրինը կույրին.  Հրաչյա Սարիբեկյան     Հ. Սարիբեկյանն այստեղ ներկայացնում է իր հերոսի հետ կատարվածը, ով մոր շիրմաքարի մոլախոտերը նոր էր մաքրել և պատրաստվում էր հեռանալ, սակայն նրա ներկայությունը զգում է մի ծերունի՝ կույր, ձեռնափայտով խարխափող, և նա չի կարողանում խույս տալ: Նա շրջում էր գերեզմանովում, և թվում էր, թե մեռյալների շիրմաքարերն իրեն են նայում ժպտալով: Կույր ծերունին ասում է, որ ցանկանում է նրա օգնությունը և որ ինքն իր գերեզմանն է փնտրում: Նա հիշեց գերեզմանոցի ճանապարհի եզրապատի կավճե զգուշացումներից մեկը` ԵՐԲԵՔ ՉՃԱՄՓՈՐԴԵՍ ՄԵՌՅԱԼԻ ՀԵՏ: Մեռյալների քարացած հայացքների ու մահից կորզած ժպիտների ներքո հետ դարձան գերեզմանոց: Նրանք ժպտում էին, ասես հավանություն էին տալիս, որ ուղեկցում է կույրին: Հիշեց գերեզմանոցի մուտքի կավճե գրությունը. ՑԱՆԿԱՑԱԾ ԶԲՈՍԱՆՔ, ԱՆԳԱՄ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ, ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՐՁՆԵԼ:  Հետագայում դեպքերն այնպես զարգացան, որ գտան ծերունու շիրմաքարը, որի վրա գրված էր ծննդյան թվականը, սակայն բաց էր թողնված մահվան թվականը: Արևի...

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

  Վերնագիրը կարդալով՝ մտածեցի, որ անհետաքրքիր գիրք է լինելու, սակայն ինչպես ասում են չի կարելի դատել գիրքն իր կազմով: Գիրքն ընթերցելու ամբողջ ընթացքում միայն մեկ բան կար, որ անընդհատ մտածում էի: Կարդածածս յուրաքանչյուր գիրի, լինի գեղարվեստական, թե ռազմական, հիմքում ընկած է մի գիրք՝ Աստվածաշունչ: Կարծում եմ շատերը կփորձեն հակադարձել ինձ, սակայն սա իմ կարծիքն է, որը կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կդառնա համոզմունք: Ինչևէ, գրքի հերոսները կենդանիներն են՝ ֆերմայի կենդանիները, որոնց ցանկանում եմ համեմատել ներկայիս աշխարհի միջին խավի ներկայացուցիչների հետ: Նրանք ունեն որոշակի կարիքներ, որոնք պարբերաբար բավարարվում են, ունեն իրենց գլխի վրա տանիք, նաև գտնվում են իրենցից բարձր աստիճանի վրա գտնվող մարդկանց ենթակայության տակ: Կարծում եմ նրանց թվում էր որ կյանքն արարդար է, որ բարձր խավը միայն սպառում է՝ առանց ստեղծելու, ցանականում էին անկախանալ, լինել ինքնուրույն, ստեղծել հավասարություն վերջապես, սակայն չստացվեց: Մարդն ունի իշխելու և պաշտոնի հիվանդություն: Երբ նա ունենում է որոշակի պաշտոն, ապա ...

Դեպի պատմական Հայաստան

Image
Նախքան ուխտագնացությունը ես ասել էի ՝ Ինչ   դարձել եմ սեբաստացի (այս ուսումնական տարվա սկզբից), ինձ կրթահամալիրի մի մասն եմ համարում, նրա մի մասնիկը ու փորձում եմ չկտրվել սեբաստացիական առօրյայից, նորանոր բացահայտումներ եմ անում: Ճամփորդությունները  դեպի Հայաստանի տարբեր վայրեր, գյուղեր ու քաղաքներ,  այլ հաճույք ու հետաքրքրություն  են: Բայց բացահայտել մեր պատմական   Հայաստանը մեկ այլ հետաքրքրություն ունի գոնե ինձ համար: Երկար էի մտածում՝ արժի՞ արդյոք գնալ, թե՞ ոչ, սակայն, կարծում եմ, առիթը բաց թողնելու դեպքում շատ կփոշմանեի: Սկսել էինք ուխտագնացության նախապատրաստական աշխատանքները, նյութեր ձեռք բերել, կարդացել, ծանոթացել: Ինչքա՜ն բան կար տեսնելու, ինչքա՜ն բան կար կարդալու և ծանոթանալու: Ոգևորվածությունս բավականին շատ էր. չէի համբերում՝ երբ ենք գնալու:...

Վիլյամ Սարոյան. Հայ մուկը. պատմվածք (վերլուծություն)