Տարեկան ուսումնական հաշվետվություն
Այստեղ կարող եք տեսնել իմ 2018-2019թ ուսումնական տարվա բոլոր աշխատանքները։ Կարդացի մեկ-երկու աշակերտի տարեկան հաշվետվությունը և հասկացա, որ շատ աշխատանքներ չեմ կատարել, չեմ մասնակցել շատ ճամփորդությունների։ Շատերի համար այս տարին ձեռքբերումների տարի է եղել, նորանոր նախագծեր են ծնվել, փորձել են իրենց դրսևորել տարբեր բնագավառներում և այլն։ Կարծում էի չոր ու ցամաք տարեկան հաշվետվություն եմ ներկայացնելու, սակայն կան բաներ, որոնց մասին կարող եմ հիմա խոսել։ Սեբաստացիական առօրյան կարող է հաճախ շատ ճնշող լինել։ Միջանցքներում պարզապես հանգիստ քայլել չես կարող, ամենուր ծիծաղ է, ուրախություն, ոգևորվածություն։ Կրթահամալիրի մասին խոսելիս միշտ նշում ենք ակնհայտ տարբերությունները․ անհատական ուսումնական պլան, այլընտրանքային կրթական ծրագիր, ազատ հագուստ, սակայն կրթահամալիրի շնորհիվ այս տարի կարողացա գտնել ինքս ինձ։ Եթե կարդում ես սա, հավանաբար կմտածես, թե ինչ կապ ունի իմ ասածները տարեկան հաշվետվության հետ, սակայն կասեմ, որ դպրոցը մի վայր չէ, որտեղ միմիայն դասեր են, տնային առաջադրանքներ, այն մի ...