Տարեկան ուսումնական հաշվետվություն

Այստեղ կարող եք տեսնել իմ 2018-2019թ  ուսումնական տարվա բոլոր աշխատանքները։

Կարդացի մեկ-երկու աշակերտի տարեկան հաշվետվությունը և հասկացա, որ շատ աշխատանքներ չեմ կատարել, չեմ մասնակցել շատ ճամփորդությունների։ Շատերի համար այս տարին ձեռքբերումների տարի է եղել, նորանոր նախագծեր են ծնվել, փորձել են իրենց դրսևորել տարբեր բնագավառներում և այլն։ Կարծում էի չոր ու ցամաք տարեկան հաշվետվություն եմ ներկայացնելու, սակայն կան բաներ, որոնց մասին կարող եմ հիմա խոսել։ Սեբաստացիական առօրյան կարող է հաճախ շատ ճնշող լինել։ Միջանցքներում պարզապես հանգիստ քայլել չես կարող, ամենուր ծիծաղ է, ուրախություն, ոգևորվածություն։ Կրթահամալիրի մասին խոսելիս միշտ նշում ենք ակնհայտ տարբերությունները․ անհատական ուսումնական պլան, այլընտրանքային կրթական ծրագիր, ազատ հագուստ, սակայն կրթահամալիրի շնորհիվ այս տարի կարողացա գտնել ինքս ինձ։ Եթե կարդում ես սա, հավանաբար կմտածես, թե ինչ կապ ունի իմ ասածները տարեկան հաշվետվության հետ, սակայն կասեմ, որ դպրոցը մի վայր չէ, որտեղ միմիայն դասեր են, տնային առաջադրանքներ, այն մի վայր է, որտեղ անցակցնում եմ օրվա մեծ մասը, մի վայր է, որտեղ դու ես պատասխանատու, թե ինչ վերաբերմունքի կարժանանաս, ինչ անուն ձեռք կբերես։ Քչերն են, որ մտքի հանգստությունը, մտավոր առողջությունը դնում առաջին պլանում։ Այս ուսումնական տարվա ընթացքում շատ դեպքեր են եղել, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել, որոնց շնորհիվ շատ խնդիրների առաջ եմ կանգնել, այո ասում եմ շնորհիվ, քանի որ դրանք ինձ օգնեցին ինձ վերագտնել։ Այս ուսումնական տարին լի էր պայքարով։ Ցանկացա կարճ կիսվել իմ այս տարվա հաշվետվությամբ, իսկ ստորև կարող եք տեսնել այս տարվա աշխատանքները։


Science and Religion

Իմ Կոմիտասը

Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»

Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»

Ամեն օր Սուրբ ծնունդ. թարգմանություն

























Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն